Օբամեյանգն արդեն փոքրիկ Հենո ունի. լուսանկար

© Sputnik / Ani Liparityan / Интерактивная игрушка Mkhitaryan TOY поступила в продажу
Интерактивная игрушка Mkhitaryan TOY поступила в продажу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մխիթարյանի և Օբամեյանգի փոխադարձ կատակներն ավարտվեցին գաբոնցի ֆուտբոլիստի «հաղթանակով». նա արդեն սեփական խաղալիքն ունի։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Պիեր Էմերիկ Օբամեյանգը «Micky Toy» խաղալիք ունի: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է Instagram սոցիալական ցանցի իր էջում։

«Մխիթարյան, կներես և շնորհակալություն «Micky Toy»-ի համար»,- գրել է նա:

Նշենք, որ գաբոնցի խաղացողը վերջերս կատակել էր Instagram-ում և Մխիթարյանին հարցրել` իսկ ո՞ւր է իմ խաղալիքը:

Մխիթարյանն էլ իր հերթին այսօր մրցույթ է կազմակերպել իր էջում և նշել. «Հրապարակեք Micki Toy խաղալիքով ձեր լուսանկարը` օգտագործելով #mickitoy հեշթեգը։ Լավագույն լուսանկարի հեղինակը կստանա «Արսենալ» ՖԱ-ի շապիկս` իմ ստորագրությամբ»։

Նա կատակով նշել է, որ Օբամեյանգին թույլ չի տալիս մասնակցել խաղարկությանը։

© Sputnik / Andranik Ghazaryan / Օբամեյանգն արդեն փոքրիկ Հենո ունի
Кадр из Instagram сториз Пьер-Эмерика Обамеянга - Sputnik Արմենիա
Օբամեյանգն արդեն փոքրիկ Հենո ունի

 

 

Լրահոս
0