Գյումրեցի երիտասարդի դժվար հոբբին. ու՞ր է կորում նա ժամերով

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Роман Микаелян за работой
Роман Микаелян за работой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
24 -ամյա Ռոման Միքայելյանի տարերքն ապակին է: Նուրբ ու փխրուն ապակին գյումրեցի երիտասարդի հմտության շնորհիվ արվեստի գործ է դառնում: Հայտնի մարդկանց դիմանկարներ, բնապատկերներ, սրբապատկերներ եկեղեցիներ և այս ամենը երիտասարդը ստանում է ոչ թե գույների, այլ խազերի շնորհիվ:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Եթե ալմաստե սրածայր գործիքով ապակին խազելը շատերին նյարդայնացնում է, ապա Ռոմանին հանգստացնում:  Մայրը՝  տիկին Մարգարիտան  խոստովանում է, երբ որդին «ժամերով կորում է», ուրեմ նա նկուղում է՝  իր սիրած գործով է զբաղված: Ի դեպ, որդու լավագույն քննադատը մայրն է,  եթե ասում է, որ նկարը նման է բնօրինակին, ապա գործը ստացված է ու  որդին շարունակում է  աշխատանքը,  եթե  ոչ,  ապա ստիպված մի կողմ դնելով դա  սկսում է  նորով զբաղվել:

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Ռոման Միքայելյանի աշխատանքներից
Работа Романа Микаеляна - Sputnik Արմենիա
Ռոման Միքայելյանի աշխատանքներից

Ապակին նախ սևացնում է, ապա ուրվագծում պատկերը, որից հետո նոր  սրածայր գործիքով  խազեր անում՝  ստանալով պատկերներ: 

Ինքնուս է, ավելի ճիշտ խոստովանում է, ընկերոջն է տեսել ապակի փորագրելիս ու սիրել այդ գործը:  Նախ փորձել է. սկզբում շատ է ապակի կոտրել,  հուզվել է, բայց համառորեն կրկնել է այնքան, որ  այսօր արդեն 1-2 ժամ է պահանջվում նոր գեղեցիկ նկար ստանալու համար: «13  տարեկան  էի, երբ առաջին անգամ փորձեցի,  առաջին  գործս եկեղեցի էր, որը նվիրել եմ: Հետո շատ էր լինում, որ  ապակին կոտրվում էր: Հուզվում էի, բայց հիմա արդեն ավելի քիչ է ապակի վնասվում: Հատկապես շատ եմ սիրում հայտնի մարդկանց դիմանկարներ  ստանալ»,-պատմում է  երիտասարդը. հավելում է՝ մինչ այս արված ամենասիրելի ու ամենաբարդ գործը սիրած բանաստեղծի՝  Պարույր Սևակի դիմանկարն է, որը բարդության պատճառով 3 օրում է  պատրաստել:

Եղել է դեպք, երբ ապակուց ինքն է վնասվել, սակայն դա պատճառ չի դարձել նախասիրությունից հրաժարվելու:

Музей народной архитектуры и городского быта в Гюмри - Sputnik Արմենիա
Ռուսական հետքերով կամ ինչն է ռուս զբոսաշրջիկներին բերում Գյումրի

Դժվարությամբ ստեղծված գործերից Ռոմանը հեշտությամբ է բաժանվում, ասում է շատ է սիրում նվիրել, նվիրում է բոլոր նրանց,  ում հավանությանն արժանացել է:

Մասնակցել է  ցուցահանդեսների, բայց ոչ անհատական, հուսով է մի օր  էլ սեփական գործերն ի ցույց կդնի: Փորձել է ոսկերչություն, փայտագործություն, բոլորն էլ ստացվել են, բայց միևնույն է, երիտասարդի համար ապակի կենդանացնելն ամենահաճելի զբաղմունքն է: «Սա է իմը, ես ուրիշ արհեստով չեմ ուզում զբաղվել».-խոստովանում է:

Ռոմանը երազանք ունի՝  ապակու վրա խազերով ստանալ Մոնա Լիզայի ժպիտը:  Դեռ  սպասում է, ասում է՝ ժամանկը չէ, կանի երբ հոգուց դա բխի, իսկ մինչ այդ Ապրիլյան քառօրյայի հերոսների զարդաքանդակներն է ստեղծելու:

Լրահոս
0