Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ազարյան. «Քաղաքապետի թեկնածու առաջադրելն իմաստ չունի»

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եթե ՀՀԿ–ն քաղաքապետի թեկնածու առաջադրեր, Տարոն Մարգարյանը հրաժարական չէր տա։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է Ենոք Ազարյանը։
Ենոք Ազարյան

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Հանրապետականը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի։

«Եթե ՀՀԿ-ն մասնակցելու լիներ, քաղաքապետը հրաժարական չէր տա։ Եթե մենք հրաժարականի հիմնական պատճառը դիտարկում ենք վստահության պակասը, ապա թեկնածու առաջադրելն իմաստ չունի»,- ասել է նա։

Ազարյանը չի բացառել, որ ՀՀԿ-ն ընտրություններին ընդհանրապես չմասնակցի։ Իսկ Զարուհի Փոստանջյանի հարցում ՀՀԿ դիրքորոշումն անհայտ է։ Ազարյանը նրան լավ փաստաբան է համարում։

Լրահոս
0