00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ինտերիերներում

© Photo : official site of the Prime minister of RAУчастники саммита глав государств и глав правительств стран-участниц НАТО у Триумфальной арки в парке пятидесятилетия (11 июля 2018). Брюссель
Участники саммита глав государств и глав правительств стран-участниц НАТО у Триумфальной арки в парке пятидесятилетия (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բրյուսելում կայացավ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հերթական հանդիպումը, որին մասնակցել են մի շարք հետխորհրդային պետությունների ղեկավարներ։

ՌԴ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշև, Sputnik Արմենիա.

Հուլիսի 11-ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը՝ նվիրված արցախյան հակամարտությանը։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում (Գանձակի իրադարձությունները) առկա ներքաղաքական մրրկայնության պայմաններում կողմերի ցանկացած անմիջական շփումների նշանակությունը բարդ է գերագնահատել։

Алиев-Роухани - Sputnik Արմենիա
Ադրբեջանը «հայկական հետք» է փնտրում, իսկ Թեհրանը հեղափոխական «ողջույն» է հղում Բաքվին

Նիկոլ Փաշինյանի համար, որը 2018թ-ի մայիսին զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը, դա առաջին այցն էր արևմուտք՝ որպես պետության ղեկավար։ Անշուշտ, նրա և նրա արտահայտությունների նկատմամբ ուշադրությունն ուժեղացրել են իշխանության անցնելու հանգամանքները և անփոփոխ ժողովրդավարական հռետորությունը։ Մեյնսթրիմային լրատվամիջոցները նույնիսկ որոշել էին Հայաստանի տեղը դեմոկրատական «աստիճանների մասին ցուցակում»․ Փաշինյանին անվանելով «ժողովրդավարության խաչակիր», որն իրագործել է ժողովրդի իշխանության մասին երազանքը՝ ամերիկյան Time շաբաթաթերթը նրան նույն շարքն է դասում Տոգոյի, Թունիսի և Նիկարագուայի «խաչակիրների» հետ։

Ժամանակակից քաղաքականությունը մշտապես ներառում է իր մեջ բեմադրված շոուի տարրեր։ Զբոսնելով Բրյուսելի Գեղեցիկ արվեստների և պատմության թագավորական թանգարանի տարածքում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական մթնոլորտում շփվել է ԱՄՆ-ի և Բեծ Բրիտանիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Թերեզա Մեյի հետ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Ծանոթացել են նաև Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Генерального секретаря НАТО Йенса Столтенберга (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Ի՞նչ էր փնտրում և ի՞նչ գտավ Փաշինյանը «բրյուսելյան կաղամբի» մեջ

«Քարնեգի կենտրոնի» փորձագետների հետ հանդիպման ընթացքում հյուրը պատմել է Հայաստանի զարգացման, կառավարության աշխատանքում առաջնահերթությունների և կոռուպցիայի դեմ պայքարում քայլերի մասին։ Նա մասնակցել է նաև համատեղ ընթրիքի՝ ի պատիվ աֆղանական գործերի մեջ ընդգրկված ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ղեկավարների։ Ինչպես հայտնի է, դաշինքի հովանու ներքո միջազգային խաղաղապահ առաքելությանը մասնակցելը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական ընթացքի բավական կարևոր բաղադրիչ է, որի համար գերակա է մնում Մոսկվայի հետ սերտ համագործակցությունը։

«Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր է: Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելությունների՝ մեկը Կոսովոյում, մյուսը՝ Աֆղանստանում: Դա մեզ հնարավորություն է տալիս մասնակցելու միջազգային անվտանգության ապահովմանը: Բայց մենք նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք և ընդհանուր առմամբ` մենք Հայաստանը տեսնում ենք այս կազմակերպության և նրա անվտանգության համակարգի մեջ», — ասել է Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում։

Премьер-министр Армении Никол Пашинян на саммите НАТО (17 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
«Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին կասկածի տակ է». Փաշինյան

Հայկական աղբյուրների համաձայն` բոլոր բրյուսելյան հանդիպումների ժամանակ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսության միության լիիրավ անդամ, որը նրա առջև «տնտեսական զարգացման հսկայական հնարավորություններ» է բացել։ Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է հուսալի գործընկեր դառնալ Եվրամիության համար և կապող օղակ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն միավորումների միջև։

«Հայաստանը, մնալով ԵԱՏՄ անդամ, ակտիվորեն օգտագործում է իր ուղիները Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու համար։ Դա բոլորովին չի հակասում երկրի քաղաքականության հիմնական ռազմավարական ուղղությանը։ Կարծում եմ, որ Հայաստանը կարող է կամուրջ լինել մի կողմից ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի և մյուս կողմից` ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև։ Ի վերջո` դա կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավման։ Հայաստանը չափազանց շահագրգռված է այդ բարելավման մեջ, նրա դերը անկյունները հարթեցնելը և այդ հարաբերություններում լարվածությունը մեղմացնելն է», — կարծում է հայտնի տնտեսագետ Աշոտ Թավադյանը։

Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова с посредниками по Карабаху  (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Ի՞նչն է կարևոր տևական խաղաղության հասնելու համար. Մնացականյանի և Մամադյարովի հանդիպումը

Ինչպես հայտնի է, հունիսի սկզբին Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ նախապես ուժի մեջ է մտել Հայաստանի հետ Ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը բավական ընդհանուր բնույթ ունի։ Փաստաթուղթը վավերացվել է Երևանի, ինչպես նաև մի շարք եվրոպական մայրաքաղաքների կողմից։ Երևանում համառորեն նշում են, որ կարևոր է ավարտել վավերացման գործընթացը ԵՄ բոլոր անդամների կողմից առավելագույն սեղմ ժամկետում։

Առայժմ Բրյուսելի երաշխավորագրերն ընդհանուր բնույթ են կրում։

«Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա, մենք պատրաստ ենք օժանդակելու Ձեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին»,- մեջբերում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տիկին Մոգերինիին։

Премьер-министр Армении Никол Пашинян перед встречей с Президентом Латвии Раймондом Вейонисом на полях саммита НАТО (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Փաշինյանը Բրյուսելում. կայացած առաջնորդը և բազմավեկտոր Հայաստանը

Նիկոլ Փաշինյանը շեշտել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներում Եվրամիության խորհրդատվությունների և ֆինանսական աջակցության կարևոր դերը։ Միաժամանակ, նրա կարծիքով, «Եվրամիության քաղաքականությունը նույնն է մնում, ինչ երեք-չորս ամիս առաջ» և վերջին ամիսներին հայկական ուղղությամբ ինչ-որ փոփոխություններ չեն նկատվում․ «Հեղափոխությունից հետո մենք ԵՄ-ից բազմաթիվ հայտարարություններ ենք լսել, ողջույնի խոսքեր, բայց քաղաքականությունում առայժմ ոչ մի զգալի փոփոխություն չկա։ Պետք է նվազեցնել հիացական երանգները կամ փոխել քաղաքականությունը»։

Այստեղ պետք չէ ավելորդ պատրանքներ ունենալ․ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը ներառում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը (բնականաբար, նկատի ունեն խորհրդային սահմանները), անկախության և ինքնավարությանը աջակցելու մասին 67-րդ կետը։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Արցախը` բանակցություններում. Ադրբեջանին պետք է «համոզել» ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով

Ավելի վաղ, Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետն ասել էր, որ իր ուղևորությունը Բրյուսել կախված կլինի ՆԱՏՕ-ի ամփոփիչ հռչակագրի տեքստից։ Արցախյան հակամարտության ուժային լուծման անթույլատրելիության մասին մեսիջը Բաքվին ուղարկելը հազիվ թե արժանանա դաշինքի պարզորոշ արձագանքին` ընդհանուր հռչակագրերի և դատողությունների շրջանակում։

Հայտարարություններն այն մասը, որ Բաքուն հարձակվում է ոչ թե Հայաստանի, այլ ժողովրդավարության վրա, ոչ այլ ինչ են, քան տուրք քաղաքականացված շոուին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի և Եվրամիության միջև փաստաթուղթ է ստորագրվել գործընկերության գերակա ուղղությունների մասին, որի առաջին կետով կողմերն աջակցություն են հայտնել տարածքային ամբողջականությանը, անկախությանը, ինքնավարությանը և սահմանների անձեռնմխելիությանը։

Այս ֆոնին բավական մակերեսային են երևում որոշ հայկական ԶԼՄ-ների դատողությունները «նոր տարածաշրջանային չափանիշներ» մշակելու անհրաժեշտության մասին, որոնք թույլ կտան Հայաստանին՝ որպես «տարածաշրջանային ժողովրդավարության նոր ալիքի լոկոմոտիվի», արևմտյան գործընկերների աչքում որոշ առավելություններ ձեռք բերել տարածաշրջանում հարևանների համեմատ։

Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с экспертами Карнеги Европа (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Փաշինյանը դժգոհ է ԵՄ–ից. ժողովրդավարական Հայաստանն ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում

ՆԱՏՕ-ում միավորված երկրներն իրենց արտաքին քաղաքականության մեջ ղեկավարվում են բացառապես գործնական մոտեցումներով՝ օգտագործելով «ժողովրդավարական» եզրույթը որպես շղարշ։ Նրանք իրենց նույն կերպ են պահել նախկին հայկական իշխանությունների օրոք, որոնց հետ լիովին արդյունավետ համագործակցել են մի շարք հարցերում՝ սահմանադրական բարեփոխումից մինչև Lydian International անգլո-ամերիկյան կոնսորցիումից կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը։

Վերջինը լի է զգալի ռիսկերով Ջերմուկ առողջարանային հանգստավայրի և հարակից տարածքների համար։ Բայց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը վերջերս առաջարկել է աուդիտ անցկացնել Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության բոլոր ձեռնարկություններում, ինչը կարող է ոչ միանշանակ հետևանքներ ունենալ ազգային տնտեսության համար։

Ընդհանուր առմամբ` Հայաստանի նկատմամբ արևմտյան գործընկերների մտադրությունները պարզելը կարևոր խնդիր է։ Դոնալդ Թրամփի ցուցադրական «իզոլյացիոնիզմը» հազիվ թե մոլորեցնի ինչ-որ մեկին, անդրօվկիանոսյան գերտերությունը նախկինի նման հնարավորություն ունի կառավարել ներքաղաքական գործընթացները Եվրոպայում և հետխորհրդային տարածությունում։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с Председателем Европейского совета Дональдом Туском (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Կոռուպցիոներներին թափ կտանք ու բարեփոխումների գումար կգտնենք. Փաշինյանը պատասխանել է ԵՄ–ին

Հիշենք միայն երկու համեմատաբար վերջին օրինակները. խորհրդանշական համընկնումով՝ մայիսի 8-ին (այդ օրը Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում) Բեռլինում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռիչարդ Գրենելը խորհուրդ է տվել գերմանական բիզնեսին հեռանալ Իրանից՝ խուսափելու համար Ամերիկայի հետ հարաբերություններում հնարավոր անախորժություններից։ Երկու ամիս անց Bild-ին տված հարցազրույցում նա ավելի քան անկեղծ է արտահայտվել․ «Մենք ամենաբարձր մակարդակում կոչ ենք անում գերմանական կառավարությանը միջամտել և կասեցնել այդ մտահղացումը։ Մենք շատ մտահոգված ենք հաղորդագրություններով այն մասին, որ իրանական ռեժիմը փորձում է գերմանական բանկից դուրս բերել մի քանի հարյուր միլիոն եվրո կանխիկ գումար»։

Հայաստանի համար, որը շահագրգռված է Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումով, շատ կարևոր է կախվածության մեջ չընկնել Մերձավոր և Միջին Արևելքում Վաշինգտոնի աշխարհաքաղաքական հավակնություններից։ Կարևոր է նաև, որ ռուս-հայկական երկկողմ օրակարգը չդառնա լոբբիստական ուժերի և խմբերի գերին, որոնք, մեղմ ասած, շահագրգռված չեն դրա դրական ընթացքով և Ադրբեջանն անվանում են «Կովկասում Ռուսաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը»։

Վերադառնանք Հյուսիսատլանտյան դաշինքի պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Չնայած դրա «նյարդային» բնույթին՝ արևմտյան հասարակությունում տարաձայնություններն ավելի շատ կրում են «ներհամակարգային» բնույթ՝ չշոշափելով քաղաքակիրթ միասնությունը և «ընդհանուր հակառակորդին» հակազդելու ձգտումը, ինչպիսին ավանդաբար համարվում է Ռուսաստանը։ Հայաստանը, ինչպես նաև մյուս հետխորհրդային երկրները պետք է շատ ջանքեր գործադրեն՝ հավասարակշիռ, առանց արտաքին քաղաքական տատանումների ընթացք վարելու համար՝ արդյունավետ կերպով օգտագործելով դրա համար ինչպես պետական, այնպես էլ հասարակական պաշարները, ներառյալ` սփյուռքը։

Լրահոս
0