Հենրիխ Մխիթարյանը «փոքրիկ Հենոյի» լուսանկարով է շնորհավորել Ֆրանսիայի հավաքականին

© Sputnik / Asatur Yesayants / Генрих Мхитарян (23 мая 2018). Еревaн
Генрих Мхитарян (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսիայի հաղթանակը հայտնի ֆուտբոլիստին ստիպել է «քրքրել» ալբոմը։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ում շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականին աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ և արխիվային լուսանկար է հրապարակել։

«Վերադառնանք 98 թվական։ Առաջ, Ֆրանսիա։ Շնորհավորանքս Աշխարհի չեմպիոնին»,- լուսանկարին կից գրել է նա։

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Ֆրանսիան 4։2 հաշվով հաղթեց Խորվաթիային։

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկանում նա ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։

Լրահոս
0