Տարօրինակ դեպք Երևանում. Ուկրաինայից ուղարկված ծանրոցում կասկածելի նյութ է հայտնաբերվել

© Sputnik / Asatur Yesayants / Выдача пенсий в Айпост
Выдача пенсий в Айпост - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը որոնում է ծանրոցի հասցեատիրոջը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները որոնում են Վահրամ Տեր Բ.-ին։

Հետախուզում է հայտարարվել Նարեկ Սարգսյանի և Արտեմ Պետրոսյանի նկատմամբ - Sputnik Արմենիա
Զենքեր, թմրանյութեր և «Մարտիրոս Սարյաններ». էլ ի՞նչ կա ԱԱԾ տարածած տեսանյութում

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս տարվա հուլիսի 13-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 1 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխամասում նշված անձի անունով փաթեթ է ուղարկվել, որը իրավապահների մոտ կասկած է առաջացրել։

Իրավապահները, բացելով փաթեթը, այնտեղ հայտնաբերել են 8 հատ դեղին գույնի պլաստմասե տարայով հեղուկ, 1 հատ սև գույնի սրվակով հեղուկ և 1 թափանցիկ պլաստմասե տարա, որի պատերին առկա է եղել սպիտակ փոշենման զանգված։

Ոստիկանները հայտնաբերվածը առգրավել են և ուղարկել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։

Կան կասկածներ, որ այդ ամենը թմրանյութ է։

Փաստի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս
0