Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Վարոսյան. «Էդվարդ Գրիգորյանը որևէ կրակոց չի արձակել»

© Photo : Gagik Shamshyan / Ерванд Варосян
Ерванд Варосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Սասնա ծռեր» խմբի անդամ Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի կրակոց չի արձակել, որևէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Պավլիկ Մանուկյանի հայտարարությանը:
Երվանդ Վարոսյան

Վարոսյանը չի հասկանում, թե ինչու է Պավլիկ Մանուկյանն այսօր հայտարարել, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանի ուղղությամբ կրակել Էդվարդ Գրիգորյանը։

«Չեմ կարող ասել` ինչու։ Չեմ հասկանում նման հայտարարության իմաստը։ Ես իմ կողմից հստակ կարող եմ ասել, որ Էդվարդ Գրիգորյանը որևէ կրակոց չի արձակել»,- ասաց նա։

Այսօր՝ հուլիսի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, «Սասնա ծռերի» դատավարության ժամանակ Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ ոստիկանության ՊՊԾ գնդում պատահական կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, որին մեղադրում են ոստիկանի սպանության համար, այլ Էդվարդ Գրիգորյանը:

Լրահոս
0