Կապան քաղաքը քաղաքապետի պաշտանակատար ունի

© Facebook/ Նարեկ Ղահրամանյան / Араик Арутюнян, Арташес Джилавян и Нарек Гахраманян во время митинга на площади Республики (8 мая 2018). Еревaн
Араик Арутюнян, Арташес Джилавян и Нарек Гахраманян во время митинга на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետի Սյունիք կատարած այցից հետո Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Նարեկ Ղահրամանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Ашот Айрапетян - Sputnik Արմենիա
Կապանի քաղաքապետը հրաժարական տվեց

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`Նարեկ Ղահրամանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի կատարած այցի ժամանակ մարզպետարանի բակում տեղի էր ունեցել հանդիպումը Կապանի բնակիչների հետ: Քաղաքացիները չէին ցանկացել լսել քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ելույթը և սուլոցներով խանգարել էին նրան։

Ավելի ուշ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Լրահոս
0