00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուտբոլը դիմակներո՞վ. ինչպե՞ս է Վանեցյանը լուծելու «Նեմեց Ռուբոյի» հարցերը

© Sputnik / Asatur Yesayants Рубен Айрапетян
Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

Sputnik Արմենիա, Ռուբեն Գյուլմիսարյան. Հայկական ֆուտբոլը ծանր ժամանակներ է ապրում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հակառակ իր վարկին, հակասական հայտարարություններ է անում։ Հայրապետյանի հետ ինչեր ասես, որ չի պատահել, բայց նա միշտ հստակ և ոչ երկիմաստ է արտահայտել իր մտքերը։

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չհեռացավ

Արդեն բավական երկար ժամանակ երկրպագուների շարքում, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում լուրեր են պտտվում Հայրապետյանի հրաժարականի մասին։ ՀՖՖ նախագահը հերքում էր այդ տեղեկատվությունը յուրաքանչյուր հարմար առիթով։ Հերքում էր այնքան ժամանակ, մինչև տեղեկություններ տարածվեցին, որ նրա տեղում տեսնում են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։ Հայրապետյանն օրերս կրկին հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, բայց պատրաստ է բացառություն անել Վանեցյանի համար։

Հինգշաբթի արձագանքեց նաև Վանեցյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ պատրաստ է քննարկել ՀՖՖ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը։

«Ես ցանկություն ունեմ գլխավորելու ՀՖՖ–ն, ես մտածում եմ այդ ուղղությամբ, բայց պատրաստ եմ առաջադրել թեկնածությունս միայն այն դեպքում, եթե ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները հավաստիացնեն, որ դեմ չեն լինի այդ որոշմանը», – մեջբերում են Վանեցյանին հայրենական ԶԼՄ–ները։

Директор СНБ Армении Артур Ванецян на заседании правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վանեցյան. «Եթե ակումբները որոշեն միասնական թեկնածու առաջադրել ինձ, մեծ սիրով կընդունեմ»

Վանեցյանը նշեց նաև, որ կզիջի այդ պաշտոնը, եթե այն համաձայնի զբաղեցնել հայտնի ֆրանսահայ ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Ջորկաեֆն է նման պատրաստակամություն հայտնել, թե այդ հայտարարությունը դասվում է բարի ցանկությունների շարքը։ Միգուցե գործընկերներից մեկը կապվի Յուրիի հետ և պարզի՞ այս հարցը։ Միաժամանակ այս իրադարձությունների տրամաբանության մեջ տեղավորվում է Ջորկաեֆի հայտարարությունն այն ոգով, որ նա կարող է քննարկել գայթակղիչ առաջարկը, բայց պատրաստ է զիջել հայկական ֆուտբոլի ղեկավարությունը, օրինակ, Շառլ Ազնավուրին կամ Ռոզի Արմենին։ Հետո՞ ինչ, որ կինը կգլխավորի ֆուտբոլի ֆեդերացիան, չէ որ դա այնքան ժամանակակից է։

Իսկ եթե լուրջ, ապա, երևում է, Հայրապետյանի օրերը կամ շաբաթներն այս անգամ հաշվված են։ Մամուլում նշվում է, որ նախագահի ընտրությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի կեսին, բայց երբ էլ դա լինի, նախագահ, ամենայն հավանականությամբ, նոր մարդ կընտրվի։

Ուրեմն ի՞նչ կարելի է ակնկալել, եթե Արթուր Վանեցյանը գլխավորի ՀՖՖ–ն։

Ապրիորի ենթադրենք, որ ԱԱԾ ղեկավարը հասկանում է ֆուտբոլից և սիրում է այն (հակառակ դեպքում նա ինչ գործ ունի ֆեդերացիայում) և մտածենք թերությունների ու առավելությունների մասին։

Կարճ ասած` առավելություններից են ուժային գերատեսչության հեղինակությունը և անձնական ու գործնական կապերը։ ՀՖՖ նախագահի հեղինակությունը պետք է զրոյից վաստակել, բայց դա լուծելի հարց է և ճիշտ մոտեցման դեպքում լիովին հասանելի։ Մենք ոչինչ չգիտենք ֆուտբոլի հանդեպ Վանեցյանի սիրո մեծության և նրա հնարավորությունների մասին, թե չէ դրական կողմերը կարող էին ավելի շատ լինել։ Ամեն դեպքում, եթե Վանեցյանը կարող է կազմակերպել բարդագույն և ուժեղագույն ուժային գերատեսչության աշխատանքը, ապա կկարողանա լինել ֆուտբոլի ֆեդերացիայի լավ թոփ մենեջեր։

Футболист на поле - Sputnik Արմենիա
«Շիրակի» նոր արկածները ֆուտբոլում. ակումբը վերադառնում է Վանեցյանի հանդեպ հավատով

Թերություններից կարելի է նշել մեկը, որը շատ ակնառու է, բայց կապված չէ ԱԱԾ ղեկավարի անձի հետ, այլ կապված է հիմնական և հուսանք գլխավոր աշխատանքում նրա պարտականությունների հետ։

Բանն այն է, որ հայկական ֆուտբոլը գտնվում է ողբալի վիճակում. մի քանի տարի առաջ նպատակաուղղված տապալվել է հիանալի հավաքականը, այն պետք է վերականգնել քրտնաջան աշխատանքով։ Երկրի առաջնությունը հիմա ուղղակի ողորմելի տեսք ունի, և բանը նույնիսկ բացահայտորեն թույլ ակումբների մեջ չէ, այլ այն, որ դրանք բարձրագույն դիվիզիոնում մինչև հիմա ընդամենը վեցն են։ Հիմա խոստանում են, որ դրանք ավելի շատ կլինեն։

Բայց չէ որ ազգային ֆուտբոլը միայն հավաքականը և ազգային առաջնությունը չէ։ Ֆուտբոլը սկսվում է ստորին օղակներից` 6-7 տարեկան տղաների ուսուցումից, որակավորված մարզիչներից, նորմալ դաշտերից, լավ մարզագույքից։ Միաժամանակ տղաներին պետք է զգուշորեն ուղարկել պատանեկան ֆուտբոլ, այնտեղ նույն պահանջներն են, որպեսզի դեռահասները վստահությամբ մտնեն մեծ սպորտ։

Այդ տղաները պետք է խաղան ամենատարբեր միջազգային մրցաշարերում, որքան հաճախ, այնքան՝ լավ։ Դրա համար փող է պետք, ֆուտբոլը թանկարժեք մարզաձև է։ Պետք են հիանալի մարզադաշտեր` տասից ոչ պակաս, այլ ոչ թե մեկը, ինչպես հիմա, պետք է դադարեցնել այսպես կոչված լեգեոներներ ներգրավելու անհաջող փորձը, երբեմն թվում է, որ հայրենական ֆուտբոլային սկաուտները կարծում են, որ սևամորթ մարդը կամ, ասենք, բրազիլացին կարող է ֆուտբոլ խաղալ միայն մաշկի օրիգինալ գույնի և ազգության պատճառով։ Ակումբներ են վերցնում արտասահմանցիների, որոնք տեղի ֆուտբոլիստներից ակնհայտորեն վատ տեսք ունեն։  Ինչո՞ւ։

Շատ բան է պետք` հայկական ֆուտբոլը կոմայից դուրս բերելու համար։ Հիմա հարց` ԱԱԾ ղեկավարը ֆիզիկապես ժամանակ կունենա՞ զբաղվելու այս բազմաթիվ հարցերով։ Եվ եթե ժամանակ ունենա, ինչպե՞ս դա կանդրադառնա ԱԱԾ աշխատանքի արդյունավետության վրա։ Հասկանալի է, որ չի կարելի անտեսել ազգային անվտանգության շահերը, բայց ֆուտբոլն էլ գտնվում է այնպիսի վիճակում, որ բառացիորեն այսօր պետք է շուրջօրյա հիվանդապահ։ Եվ կպահանջվի դեռ երկար ժամանակ։

Ահա թե ինչու Արթուր Վանեցյանը հաջող թեկնածու չի ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Ոչ այն պատճառով, որ նա վատ նախագահ կլինի, այլ նրա համար, որ ֆիզիկապես չի կարող երկու մասի բաժանվել, որոնցից յուրաքանչյուրն իր նկատմամբ պահանջում է անընդհատ սևեռուն ուշադրություն։

Միգուցե իսկապե՞ս ավելի լավ է Ջորկաեֆը կամ Ռոզի Արմենը։

Լրահոս
0