00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղթեց, բայց պայքարից դուրս մնաց. «Գանձասար-Կապան»-«Լեխ»՝ 2:1

© Photo : FC Gandzasar official fb pageФутболисты ФК "Гандзасар" празднуют забитый Мусондой гол во время футбольного матча "Гандзасар" /Капан, Армения/ - "Лех-П" /Познань, Польша/ (19 июля 2018). Еревaн
Футболисты ФК Гандзасар празднуют забитый Мусондой гол во время футбольного матча Гандзасар /Капан, Армения/ - Лех-П /Познань, Польша/ (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպայի Լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Կապանի «Գանձասար-Կապանը» ընդունել էր Պոզնանի «Լեխին»: Առաջին խաղում լեհական թիմը հաղթանակ էր տարել 2:1 հաշվով: Պատասխան խաղում հայկական թիմը հետ բերեց կորցրածը խփելով երկու գնադակ, խաղի երկրորդ կեսում: Դիմակայության ելքը վճռեց մրցակցի խփած գնդակը խաղի վերջին վայրկյաններին:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Խաղից առաջ այն տպավորությունը կար, որ հայկական թիմը պետք է առավելություն ունենա մրցակցի նկատմամբ: Բացի այն հանգամանքից, որ «Գանձասար-Կապանը» խաղում էր Երևանում, այսինքն սեփական հարկի տակ, լեհերը ինքնաթիռի անսարքության պատճառով Հայաստան էին ժամանել գիշերը, զրկվելով նախախաղային մարզում անցկացնելու հնարավորությունից:

Полузащитник лондонского Арсенала Генрих Мхитарян во время футбольного матча между командами Милан и Арсенал (9 марта 2018). Стадион Сан-Сиро, Милан, Италия - Sputnik Արմենիա
Մխիթարյանը կարող է Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից մեկը դառնալ. Պապաստատոպուլուս

Սակայն այս գործոնը ոչ մի կերպ չօգնեց մեր թիմին: Համենայն դեպս առաջին կեսում «Լեխի» ֆուտբոլիստները պարզապես «մարեցին» այն ակտիվությունը, որը ուզում էին ցուցադրել հայկական թիմի ֆուտբոլիստները առաջին տասը րոպեներին:

Մինչև ընդմիջում միջին տեմպի պայմաններում ընթացող խաղում դժվար էր ասել, թե ում կուղեկցի հաղթանակը այս խաղում: Մերոնց կազմում Գեղամ Հարությունյանը կարող էր հասնել հաջողության, բայց նրա գլխով հարվածից հետո, «Լեխի» դարպասապահը որսաց գնդակը, իսկ Վբեյմանրի հարվածից հետո գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից շոշափելով դարպասաձողը: Գոլային պահ մերոնք կարողացան ստեղծել ընդմիջումից երկու րոպե առաջ, բայց Լուբամբո Մուսոնդան նպաստավոր դիրքից վրիպեց:

Футболист на поле - Sputnik Արմենիա
«Շիրակի» նոր արկածները ֆուտբոլում. ակումբը վերադառնում է Վանեցյանի հանդեպ հավատով

Մրցակիցը ակնհակտորեն խաղում էր հաշվի առնելով առաջին խաղի հաշիվը և այդ ռազմավարությունը երկար ժամանակ ծառայում էր «Լեխի» շահերին: Իսկ «Գանձասար-Կապանի» կողմից չկար այն ճնշումը, որի արդյունքում լեհերը կարող էին սխալվել: Պարզ էր, ընդմիջումից հետո մերոնք պետք է փոխեին իրենց մարտավարությունը:

Հաղթանակի հասնելու ու երկու գնդակի պակասը հետ վերադարձնելու համար առաջին հերթին հարկավոր էր գործել արագ ու լարվածություն ստեղծել մրցակցի տուգանային հրապարակում կամ մատույցներում:

Երկրորդ կեսի առաջին իսկ վայրկյաններից ակտիվությունը մեր խաղացողների գործողություններում ակնհայտորեն երևաց ու դրա շնորհիվ էլ «Գանձասար-Կապանը» բացեց հաշիվը: Շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Լուբամբո Մուսոնդան: Խաղի ընթացքը անմիջապես փոխվեց: Նախաձեռնությունը անցավ հայկական թիմի կողմը: Խաղն ընդհանրապես աշխուժացավ: Իսկ հանդիպման 67-րդ րոպեին Գեղամ Հարությունյանը տուգանայինից ֆանտաստիկ հարվածով կրկնապատկեց մերոնց առավելությունը:

Ընդհանուր դիմակայությունում հաշիվը հավասարվեց:

Մինչև վերջին վայրկյանները բոլորը սպասում էին լրացուցիչ ժամանակին: Բայց մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին վայրկյանին լեհերը տուգանայինից հասան հաջողության վճռելով դիմակայության ելքը իրենց օգտին: «Գանձասար-Կապանը» հաղթեց, բայց առաջին խաղի արդյունքը օգնեց մրցակցին հաջորդ փուլ անցնելու համար:

Լրահոս
0