00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոչ մի հաճույք գեղագիտականից բացի». ինչո՞ւ չեն հորդում արևմտյան ներդրումները նոր Հայաստան

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян встретился с Председателем Европейского совета Дональдом Туском (12 июля 2018). Брюссель
Премьер-министр Армении Никол Пашинян встретился с Председателем Европейского совета Дональдом Туском (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

Այսպիսի անեկդոտ կար. «նոր ռուսը» կյանքում առաջին անգամ գնում է Էրմիտաժ, հետո թանգարանից ստացած իր տպավորությունները նկարագրում է մեկ, բայց դիպուկ բառով. «Ոչ մի հաճույք՝ գեղագիտականից բացի»։ Իմ կարծիքով այս արտահայտությունը սազում է մեր վարչապետի բրյուսելյան հանդիպումների արդյունքներին։

Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с экспертами Карнеги Европа (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Փաշինյանը դժգոհ է ԵՄ–ից. ժողովրդավարական Հայաստանն ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում

Եվրոպական հանդիպումներից հետո Փաշինյանը մի քանի ժամ կարծես ընկճված լիներ  արևմտյան երկրների ներկայացուցիչների նման վերաբերմունքից. նրանք հիացական էին արտահայտվել հեղափոխության, նրա զավակի մասին, բայց չէին շտապել բացել քսակները, որպեսզի ֆինանսավորեն նոր Հայաստանում նախատեսվող բարեփոխումները։ Այնուամենայնիվ՝ Փաշինյանը պրագմատիկ է. սկզբնական ընկճվածությունը տեղը զիջել է իրավիճակի ճիշտ ընկալմանը, որից նա արժանի կերպով դուրս եկավ՝ ասելով, որ Հայաստանը խնդրողի դերում չի լինի։

Հավաքական Արևմուտքը խուսափողաբար և խորամանկորեն է բացատրել զգուշավորությունը. առաջին հերթին՝ այնտեղ դեռ պետք է տեսնեն, թե որքան հեռու կգնա և որքան հաջող կընթանա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը։ Ինչո՞ւ «խորամանկ»` շատ պարզ է. կոռուպցիան դեռ երբեք և ոչ մի տեղ չի վերացել, այն անպարտելի է, կոռուպցիային կարող է ընդհատակ անցնել, այն կարելի է նվազեցնել այս կամ այն չափով, բայց անհնար է  լիովին արմատախիլ անել։

Նշանակում է` օգնությունից հրաժարվելու համար Արևմուտքն իրեն անթերի աշխատող ալիբի է թողել, եթե մերժելու հարկ լինի։

Ահա և ամերիկյան դեսպան Միլսը կարծում է, որ դեռ վաղ է քննարկել Հայաստանում խոշոր ամերիկյան ներդրումների հարցը։ Նա քաղաքավարի ասում է, որ ամերիկյան գործարար հանրությունը հետաքրքրվում է Հայաստանի հնարավորություններով, բայց պոտենցիալ ներդրողները դեռ նախընտրում են հետևել, թե ինչպես կընթանան երկրում սկսված կոռուպցիայի դեմ պայքարը և մյուս գործընթացները։

Միլսը «մյուս գործընթացներ» ասելով նկատի ունի, մասնավորապես, Ամուլսարի ոսկու հանքի հարցը, որը շահագործում է ամերիկա–բրիտանական Lydian ընկերությունը։ Այսինքն` պոտենցիալ ներդրողները ցանկանում են հասկանալ, թե ինչպիսի ռիսկեր են նրանց սպասվում, հնարավո՞ր են արդյոք տհաճ անակնկալներ, արդարության սկզբունքը նաև իրենց կվերաբերվի, թե՝ չէ, և բազմաթիվ այլ անհարմար հարցեր։

Премьер-министр Армении Никол Пашинян перед встречей с Президентом Латвии Раймондом Вейонисом на полях саммита НАТО (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Փաշինյանը Բրյուսելում. կայացած առաջնորդը և բազմավեկտոր Հայաստանը

Այս օրերին շատ լրատվամիջոցներ և մասնագետներ նշում են Արևմուտքի ժլատության պատճառները։ Դրանց շարքում հաճախ հնչում է վարկած, իբր արևմտյան դեմոկրատները Հայաստանից ակնկալում են արտաքին քաղաքական շրջադարձ իրենց կողմը. չկա փոփոխություն՝ չկա ֆինանսավորում։ Եվրոպական երկրների դիրքորոշման մեջ նման նոտա, իհարկե, կա, բայց երևում է, որ դա նույնպես ավելի շատ պատրվակ է, քան չշտապելու իրական պատճառ։ Նոր իշխանություններն անդադար կրկնում են Հայաստանի արտաքին քաղաքական ընթացքը չփոխելու մասին խոսքերը` չփորձելով որևէ մեկին մոլորության մեջ գցել իրենց ծրագրերով։

Բանն այն է, որ պայմանական Արևմուտքը լիովին ընդունել է և դեմ չէ անկախ Հայաստանի արտաքին քաղաքական ընթացքին։ Այն, որ դա այդպես է, ապացուցում է երկրի ներքին գործերի նկատմամբ Արևմուտքի հանգիստ ռեակցիան. Հայաստանը չի ենթարկվի դեմքով դեպի Արևմուտքը շրջվելու ճնշման, տարբեր հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների և այլ գրանտակերների առատությամբ հանդերձ այստեղ չի նախապատրաստվել և չի սադրվել «մայդան» ասվածի պես մի բան։

Վստահ եղեք. եթե Հայաստանում իսկապես «մայդան» կազմակերպվեր, արյունահեղությունից չէինք խուսափի։ Միայն դա արդեն ապացուցում է Հայաստանում վերջին իրադարձությունները կառավարելու հարցում արտաքին ուժերի բացակայության մասին խոսքերի ճշմարիտ լինելը։

Ինչո՞ւ է հավաքական Արևմուտքը հանգիստ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի հարցում։ Միտք արտահայտեմ, որը կարող է ոչ միանշանակ ընդունվել, բայց դրանում առկա է ռացիոնալ հատիկ. փոքր Հայաստանին բավական լուրջ աշխարհաքաղաքական դեր է հատկացված, որն ընդունում են թե՛ Արևմուտքը, թե՛ Արևելքը: Դժվար է բարիկադ լինել ՆԱՏՕ–ի անդամ երկիր Թուրքիայի ընդլայնման ճանապարհին։ Վերջին տարիներն ակնհայտորեն ցույց են տալիս այս երկրի հանդեպ Արևմուտքի իրական վերաբերմունքը և իրական մտավախությունները։

На совете безопасности Армении премьер-министр Никол Пашинян представил нового секретаря СБ Армена Григоряна (18 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի նոր իշխանությունները փակե՞լ են հակառուսական էջը. ԱԱԽ քարտուղարի հարցազրույցը

Հայաստանի անվտանգության երաշխիքները կարևոր են բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների համար. եթե յուրաքանչյուրը սկսի երկիրը քաշել իր կողմը, դա լավ ավարտ չի ունենա։ Հայաստանում անհաշտելի ներքին դիմակայությունը կարող է ձեռնտու լինել միայն նրա երկու անմիջական հարևաներին` արևմտյան և արևելյան, իսկ մյուս կողմերը չեն հրահրի այդ դիմակայությունը։ Արևմուտքը բազմից տարբեր հարթակներում հայտարարել է, որ չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը, ուստի այդ երաշխիքները տրամադրում է մյուս կողմը։

Ուստի, վերադառնալով Հայաստանում ֆինանսական  ներարկումների և գործարար ներդրումների բուռն և ուրախ հոսքի բացակայության պատճառներին, կարելի է եզրափակել, որ պարոն դեսպանը նշել է իրական պատճառները, և դրանք շատ պարզ են։

Արևմտյան երկրները, Հայաստանի վարչապետից պակաս պրագմատիկ չլինելով, հակված չեն հավատալ ակնթարթորեն հաստատված ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ հաջող պայքարին, բիզնեսի համար հավասար պայմաններին, հարկային խարդախությունների բացակայությանը և այլն։ Փողը բիզնես է, նույնիսկ թեմատիկ ֆինանսական օգնությունը նույնպես որոշ առումով բիզնես է, այդ օգնությունը կարող է ավազի վերածվել, բայց կարող է իրական դիվիդենտներ բերել, թեկուզ՝ որոշ դեպքերում ոչ նյութական։

Ցանկացած բիզնեսում ձգտում են նվազագույնի հասցնել ռիսկերը, կտրելուց առաջ կչափեն յոթ և նույնիսկ՝ տասնյոթ անգամ։ Եվ կկտրեն միայն այն ժամանակ, երբ համոզվեն անհաղթահարելի ռիսկերի բացակայության և իր ներդրումների ոլորտի կանխատեսելիության մեջ։

Այլ կերպ չէր էլ կարող լինել. այնպես որ՝ ամեն ինչ այդքան էլ բարդ չէ։

Լրահոս
0