Երևանի կենդանաբանական այգու վագրերից մեկը սատկել է

© Photo : press office of the Yerevan ZooАмурский тигр ереванского зоопарка
Амурский тигр ереванского зоопарка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում 13 տարի ապրած վագրի դին տեղափոխել են Կենդանաբանական այգու կլինիկա և պարզել կենդանու անկման պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը, հանկարծամահ է եղել: Կենդանու անկումը գրանցվել է այսօր՝ հուլիսի 20-ին, կեսօրին մոտ: Նրան խնամողը նկատել է ազատավանդակի տարածքում՝ անշարժ պառկած:

Դին տեղափոխվել է Կենդանաբանական այգու կլինիկա, դիահերձման ժամանակ նմուշառում է արվել օրգաններից (լյարդ, փայծախ, երիկամ և թոք), որոնք, ըստ սահմանված կարգի, ուղարկվել են Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն՝ փորձաքննության:

Անկման նախնական պատճառը, ըստ այգու կենդանաբույժի, ծերությունն է:

© Photo : press office of the Yerevan ZooՆոբելը
Амурский тигр ереванского зоопарка - Sputnik Արմենիա
Նոբելը

Նոբելը ծնվել էր Կալինինգրադի կենդանաբանական այգում 2001 թվականի օգոստոսի 25-ին:

Մեկ ամսից պիտի լրանար զառամյալ արուի 17 տարին: Վայրի բնության մեջ վագրերն ապրում են միջինում 15 տարի, իսկ անազատության մեջ, բացառիկ դեպքերում, մինչև 25:

Նոբելը Երևանի կենդանաբանական այգի էր եկել 2005 թ.ի մայիսի 9-ին:

Կենդանաբանական այգում մնաց երեք վագր։

Լրահոս
0