Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ բարեփոխում է նախատեսո՞ւմ

© Photo : press office of MFA of RA / Заседание глав МИД стран-участниц ОДКБ (11 июня 2018). Алматы
Заседание глав МИД стран-участниц ОДКБ (11 июня 2018). Алматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը կարող է բարելավել ՀԱՊԿ–ը` որպես կառույց։ Դրա համար պետք է, որ այդ կազմակերպության մասնակիցները ճշգրտեն իրենց պարտավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հայաստանի նպատակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում անդամ երկրների պարտավորությունները ճշտելն է և այդ կառույցի արդյունավետությունը բարձրացնելը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսաստանն ունի հնարավորություն և թույլ չի տա, որ պատերազմը վերսկսվի. Փաշինյան

Փաշինյանը ՀԱՊԿ թեմային անդրադարձավ բելառուսական զենքին վերաբերող հարցից հետո (մասնավորապես` «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, որոնք վաճառվել են Ադրբեջանին)։ Փաշինյանն ասաց, որ այդ մասին խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Վարչապետը չասաց, թե ինչպես է արձագանքել Լուկաշենկոն, բայց նշեց, որ ինքը խոսել է ուղիղ, բաց, անկեղծ։

«Այդ խոսակցությունը կշարունակվի, կմնա մեր օրակարգում, մենք դրան կվերադառնանք ցանկացած հարմար առիթի դեպքում», — ասաց Փաշինյանը։

Ադրբեջանին սպառազինություն վաճառելու թեման շոշափվել է նաև Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը։ Փաշինյանն ասաց, որ դիվանագետին հանձնարարականներ են տրվել։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, որի անդամ են Հայաստանը և Բելառուսը, Փաշինյանը նշեց, որ Երևանն իր առաջ նպատակ է դնում բարձրացնել այդ կառույցի արդյունավետությունը։

«Եթե մենք ՀԱՊԿ ենք, ապա մենք ձեր առաջ ունենք պարտավորություն, դուք՝ մեր: Եկեք ճշտենք դրա շրջանակն ու պահպանենք այն», — առաջարկեց վարչապետը։

Նրա խոսքով` դա թույլ կտա բարձրացնել Հայաստանի մասնակցության արդյունավետությունը ՀԱՊԿ շրջանակում, մեծացնել կազմակերպության արդյունավետությունը:

Նա համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար:

«Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում: Չեմ կարող նույնիսկ հավատալ, որ Ադրբեջանի նախագահը կհամարձակվի որևէ գործողության, սադրանքի՝ առանց աշխարհաքաղաքական այդպիսի պայմանների առկայության: Մենք պետք է այս բոլոր պայմանագրային փոխադարձ պարտավորությունների նկատմամբ լինենք առավել նախանձախնդիր և անկեղծ»,- նշեց կառավարության ղեկավարը:

Նա հիշեցրեց, որ Մոսկվա կատարած վերջին այցից հետո հայտարարել էր, թե հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն առանց մութ անկյունների: «Մենք բացառապես բաց, անկեղծ քաղաքականություն ենք վարում բոլորի հետ: Մեր որևէ հարաբերության մեջ չկա և չի կարող լինել որևէ դավադրություն մյուս գործընկերոջ նկատմամբ: Ամեն ինչ պետք է լինի բաց, պարզ և թափանցիկ: Ինձ չի հետաքրքրում անգամ՝ այդպես ընդունված է միջազգային հարաբերությունների պրակտիկայում, թե ոչ»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հայ ժողովուրդը պետք է ազգովի ամեն րոպե պատրաստ լինի պատերազմի, որովհետև մենք երկրի, հայրենիքի անվտանգությունից ավելի կարևոր առաջնահերթություն չունենք:

Լրահոս
0