Մանե Թանդիլյանը կգլխավորի Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը. «Հրապարակ»

© Sputnik / Aram Nersesyan / Министр труда и социальных вопросов Мане Тандилян на заседании правительства Армении (19 июля 2018). Еревaн
Министр труда и социальных вопросов Мане Тандилян на заседании правительства Армении (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հրապարակի» տվյալներով` «Լուսավոր Հայաստանում» քննարկում են՝ եթե համաձայնության չեկան Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ, ապա իրենք կմասնակցեն մենակ։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը  ««Լուսավոր Հայաստանում» քննարկում են՝ եթե համաձայնության չեկան Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ, ապա իրենք կմասնակցեն մենակ։

Арташес Халатян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խալաթյան. «Երևանի ավագանու և խորհրդարանական ընտրությունները չեն կարող լինել նույն օրը»

Արդեն իսկ որոշվել է, որ ցուցակը կգլխավորի սոցապնախարար Մանե Թանդիլյանը, ով միակ կին պատգամավորն էր, որը ռեյտինգայինով Երևանի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հավաքել էր 4 հազար 500-ից ավելի ձայն։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դրական պատասխան տվեց հարցին՝ եթե «Ելք»-ով չմասնակցեն, միայնակ մասնակցելո՞ւ են։ Իսկ թե ինչ ֆորմատով՝ դեռ քննարկումներ են ընթանում։ Ճի՞շտ է, որ Մանե Թանդիլյանի թեկնածությունն է քննարկվում։ «Քանի դեռ չկա վերջնական որոշում մասնակցության մասին, կոռեկտ չեմ համարի որևէ անուն տալ, առավել ևս՝ քննարկել»:

Լրահոս
0