Ռուս գնդապետն ափսոսանքն է հայտնել Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

© Photo : press office of the MoD of RA / Давид Тоноян принял представителей Южного военного округа
Давид Тоноян принял представителей Южного военного округа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը պարտավորվում է այսուհետ առավել զգույշ և հետևողական լինել։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին:

Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մի կաթիլ մեղր չդառնա. Աշոտյանը սխալ է համարում Փանիկի դեպքերի մասին Փաշինյանի դիտարկումը

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը։

Քննարկվել են օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։

Գնդապետ Ստեխովը իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և հավաստել է ռուսական ռազմաբազայի հրամանատարության կողմից հետայսու նման հարցերում առավել զգույշ և հետևողական լինելու պատրաստակամության մասին։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փանիկում տեղի ունեցածը սադրանք է. Փաշինյան

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազայի գործունեության և հատկապես մարտական պատրաստության միջոցառումների ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը։ Պաշտպանության նախարարը նշել է, որ հուլիսի 22-ին ինքը անձամբ ժամանելու է Փանիկ և կմասնակցի միջադեպի հետևանքների վերացմանը ուղղված միջոցառումներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Լրահոս
0