Դաշույն սահմանին՝ ՀԱՊԿ–ի ու ՆԱՏՕ–ի աշխարհաքաղաքական դիմակայության սայրին

© Sputnik / Владимир Сергеев / Անցնել մեդիապահոցМногоцелевые истребители МиГ-31 с гиперзвуковыми ракетами "Кинжал"
Многоцелевые истребители МиГ-31 с гиперзвуковыми ракетами Кинжал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանն արդեն զինվել է ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով։ Հիմա հանրապետության քաղաքական ու ռազմական ղեկավարությունը պետք է ուշադրություն դարձնի ռուսական ռազմատեխնիկական նոր ձեռքբերմանը` «Կինժալ» հրթիռային համալիրին։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

 

Նոր հրթիռային համալիրները, կամ «Հատուցման զենքը»

 

Ռուսաստանի պաշտպանության  նախարարությունն աշխարհին ներկայացրեց մի շարք նորագույն զենքեր, որոնք արդեն սկսել են մատակարարվել զորամիավորումներին։ Զենքի այս նոր տեսակները Դաշնային խորհրդին ներկայացրել էր Ռուսաստանի նախագահը։

Վլադիմիր Պուտինի ելույթն ուղեկցվում էր ինֆոգրաֆիկայով ու բարձր տեխնոլոգիական զենքերի ընդհանուր բնութագրով։

Դրանից հետո պաշտպանության նախարարությունը լայն հասարակությանը ցուցադրել է «Կինժալ», «Սարմատ» ու «Ավանգարդ» հրթիռային համալիրների փորձարկման իրական կադրերը։ Գործի մեջ ցուցադրվել են նաև «Պոսեյդոն» ծովային համակարգը,  «Բուրեվեստնիկ» գործող թևավոր հրթիռը, «Պերեսվետ» լազերային համալիրը։

Кинжал հիպերձայնային հրթիռակիր օդանավի ուսումնամարտական թռիչք - Sputnik Արմենիա
«Кинжал» հիպերձայնային նորագույն հրթիռի փորձարկումը. տեսանյութ

Սպառազինության այդ համալիրը, որը լրատվամիջոցներն արդեն հասցրել են «հատուցման զենք» կոչել, իսկապես տպավորիչ է, հատկապես, հաշվի առնելով բոլոր տեխնիկական տվյալներն ու անսպասելի, մշակման ժամանակ ընդունված  համարձակ որոշումները։

Օրինակ, միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի կամ «Ավանգարդ» հրթիռային մարտական բլոկի չափանիշները ֆանտաստիկ են։  «Ավանգարդը» միջմայրցամաքային հեռավորություն է  հաղթահարում գերձայնային արագությամբ, որի առավելագույն նիշն ավելի քան 20 անգամ գերազանցում է Մախի թիվը։

Իսկ ինչպիսի՞ն է «Կինժալ» հրթիռային համալիրի տեխնիկական լուծումը. համալիրը կարող է տեղակայվել ՄիԳ–31 կործանիչի վրա։ Այն զինվում է մի հրթիռով, որի շարժիչը կարող է ցանկացած մարտական լիցք գերձայնային՝ ավելի քան երեք կիլոմետր վայրկյանում արագության հասցնել։

Հայաստանի ռազմական ու քաղաքական ղեկավարությունը պետք է ուշադրություն դարձնի, նախ, հենց «Կինժալ» համալիրին։

Ասեմ,թե ինչու։

 

«Իսկանդերը»՝ որպես հիմք

 

Պարզվում է` «Կինժալ» հրթիռային համալիրի համար հիմք է հանդիսացել «Իսկանդերը», որն աշխարհում նմանը չունի ու որից լրջորեն վախենում են արևմտյան (հատկապես եվոպական) երկրները` ՆԱՏՕ–ի անդամները, հենց նույն այն «Իսկանդերը», որը Ռուսաստանը վաճառել է Հայաստանին` ՀԱՊԿ–ի իր գործընկերոջը։

Ударный вертолёт McDonnell Douglas AH-64 Apache - Sputnik Արմենիա
Ինչպիսի՞ն է սպառազինության բաշխվածությունը Հարավային Կովկասում

Այսինքն` Հայաստանի զինանոցում կա «Կինժալի» նախատիպը։ Այն «Կինժալի», որը հիմա Ռուսաստանը ներկայացնում է համաշխարհային լսարանին։

Իրականում պետք չէ զարմանալ, որ Մոսկվան հենց Երևանին է վաճառել «Իսկանդերը». անկախ այն բանից՝ ինչպես են կդասավորվեն Ռուասաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, պետք է հիշել, որ ԵԱՀԿ–ի ու ՆԱՏՕ–ի շահերի դիմակայության հարավային գիծն անցնում է ՀԱՊԿ–ի անդամ Հայաստանի պետական սահմանի Թուրքիային հարակից հատվածով։

Թուրքիան, ինչ էլ որ ասեն, ՆԱՏՕ–ի լիիրավ անդամ է, որն ԱՄՆ–ից հետո դաշինքում ամենահզոր բանակն ունի։ Հիմա Անկարայի հարաբերությունները Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ լարված են, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Հինգերորդ սերնդի այն հարյուր F-35 նոր կործանիչներն ամերիկացիներն, անկասկած, կվաճառեն Թուրքիային։

Իսկ Կովկասից այս կողմ ուժերի հավասարակշռությունը պահպանելու Ռուսաստանի ձգտումը բոլորին է հայտնի։ Այդ պատճառով էլ Մոսկվան իր դաշնակից Երևանին «Իսկանդեր» է վաճառել` այդպիսով միանգամից մի քանի խնդիր լուծելով։

Իսկ այդ զենքն իսկապես սարսափելի է, քանի որ «Իսկանդերի» հարվածի շառավիղը 500 կիլոմետր է, իսկ թռչող հրթիռը հայտնաբերելու ու վնասազերծելու հակահրթիռային համակարգ գրեթե գոյություն չունի։

 

ՀԱՊԿ–ՆԱՏՕ հատման կետում

 

Հիշենք, ինչ խուճապի մատնվեցին ՆԱՏՕ–ում, երբ Ռուսաստանը որոշեց «Իսկանդեր» համալիրները տանել Կալինինգրադի մարզ` ի պատասխան դեպի Լեհաստան ու Մերձբալթիկա դաշինքի գումարտակի առաջխաղացմանը։

Пуск баллистической ракеты расчетом ОТРК «Искандер» ВВО - Sputnik Արմենիա
Ռազմական փորձագետը խոսել է Հայաստանի հետ հակամարտության դեպքում Բաքվի խոցելի տեղերի մասին

Այն ժամանակ նույնիսկ տեղեկության արտահոսք կար այն մասին, որ բլոկը մի քանի «Երկաթե գմբեթ» իսրայելական հակահրթիռային համալիր է ձեռք բերել` իր հյուսիս–արևելյան սահմաններին տեղադրելու համար։ Դա չափազանց թանկ է՝ մեկ համալիրը մոտ 4,5 միլիարդ դոլար արժե, սակայն,  մասնագետների պնդմամբ, այն չի պաշտպանում «Իսկանդերի» հարվածներից։

Քանի որ «Կինժալի»  հիմքը հայտնի «Իսկանդերն» է, ապա նորագույն համալիրի հիմնական ազդեցությունն  այն է, որ ծանր հրթիռը գործարկվում է ոչ թե երկրից, այլ կործանիչից, որն ընթանում է գերձայնային արագությամբ։

Այսինքն` հրթիռի երթային շարժիչը վառելիք չի ծախսում այն օդ բարձրացնելու ու անհրաժեշտ արագություն տալու համար։ Ծանր հրթիռն առանց այդ էլ արդեն մեկնարկի կետում գերձայնային արագություն ունի։

Ի տարբերություն իր ցամաքային եղբոր` «Իսկանդերի», «Կինժալի» հարվածի շառավիղը 3–4 անգամ ավելի մեծ է՝ մոտ 1,5-2 հազար կիլոմետր։

Գիտնականների օրիգինալ լուծումը պետք եղավ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ դաշինքը  առավելագույնս մոտեցել է Ռուսաստանի պետական սահմանին։

Ըստ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի (ՄՓՀՀՎՊ)` արգելքը գործում է այն հրթիռներ համար, որոնք մեկնարկում են երկրից ու հարվածում են թիրախին  500-1000 կիլոմետրի (փոքր հեռահարություն) ու 1500-5000 կիլոմետրի (միջին հեռահարություն) վրա։

Пуск баллистической ракеты расчетом ОТРК «Искандер» ВВО - Sputnik Արմենիա
«Իսկանդեր» ՕՄՀՀ–ի բալիստիկ հրթիռի գործարկում. տեսանյութ

Ահա և ստացվում է, որ երկրից մեկնարկող ու թիրախին 500 կիլոմետր շառավիղում հարվածող «Իսկանդերը» ՄՓՀՀՎՊ–ի արգելքի տակ չի ընկնում։ Ինչպես և արգելքի տակ չի ընկնում նաև նրա ավելի «առաջադեմ եղբայրը»` «Կինժալը», որը 1500-2000 կիլոմետրի վրա է թիրախին հասնում, քանի որ օդից է գործարկվում։

Սա շատ պարզունակ բացատրություն է` թե ինչ են արել ռուս գիտնականները «Իսկանդերը» «Կինժալի» վերածելով։ Քանի որ կործանիչից մեկնարկվող հրթիռի նոր տեսակն ունի մի շարք այլ հատկություններ, որոնք թույլ են տալիս դրան խուսափել ենթադրյալ հակառակորդի գրեթե ցանկացած հակահրթիռային պաշտպանության համակարգից։

Լրահոս
0