Խաչատրյանի «Գայանե» բալետը Մեծ թատրոնի բեմ կբարձրանա մոտ 60 տարվա դադարից հետո

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել ֆոտոբանկЦветник на площади у Большого театра в Москве.
Цветник на площади у Большого театра в Москве. - Sputnik Արմենիա
Մտածել են` ինչպես կարելի է Մոսկվայում նշել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը և որոշել են, որ դա պետք է կապված լինի Արամ Խաչատրյանի անվան հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը երեքշաբթի գրեթե 60 տարվա ընդմիջումից հետո կներկայացնեն Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյան. ստալինյան չորս մրցանակ ստացած բեռնակիրը

Բալետը կներկայացնի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

«Այս պատմությունը սկիզբ առավ այն ժամանակ, երբ հայկական դեսպանատունը խնդրեց Մեծ թատրոնի բեմում ցուցադրել մեր գործընկերների` Երևանի բարեկամների ներկայացումը: Մենք տևական ժամանակ հնարավոր տարբերակներ էինք քննարկում և հաճույքով համաձայնեցինք: Ամեն անգամ, երբ մեր բարեկամների, գործընկերների այցելության թեկուզ փոքր հնարավորություն է լինում, նրանց, ում մենք սիրում ու ճանաչում ենք, մենք հաճույքով ենք արձագանքում: Մեծ թատրոնը կջանա ամեն ինչ անել, որպեսզի հյուրախաղերը հաջող անցնեն»,- ցուցադրությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հիշեցրել է, որ բալետը վերջին անգամ Մեծ թատրոնի բեմում հնարավոր է եղել տեսնել 57 տարի առաջ՝ 1961 թվականի փետրվարին։

«Երբ մտածում էինք, թե ինչպես Մոսկվայում նշենք մեր հանրապետության 100-ամյակը, միաձայն հանգեցինք այն եզրակացության, որ դա պետք է կապված լինի մեր մեծ հայրենակցի` Արամ Խաչատրյանի անվան հետ: Դրանից բացի, այս տարի նշվում է նաև Խաչատրյանի 115-ամյակը»,- ասել է Տողանյանը:

Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Ինչպես է Արամ Խաչատրյանի երաժշտությունը «փրկել» ամերիկուհուն և օգնել հանձնել քննությունը

Դիրիժոր, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն էլ ավելացրել է, որ մոսկվացիները բալետին զուգահեռ կկարողանան տեսնել վառ, գեղեցիկ դեկորացիաներ և հագուստներ, որոնք վերականգնվել են ականավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի էսքիզներով:

«Գայանե» բալետը Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի լավագույն ներկայացումներից մեկն է, որը 1974 թվականին ստեղծել է բալետմեյստեր, ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала