Ծեծկռտուք Զովունի գյուղում. մասնակիցների մեջ կան զինծառայողներ

© Photo : press office of the Police of RAПолиция Армении, Раздан
Полиция Армении, Раздан - Sputnik Արմենիա
Եղբայրները կասկածվում են ծեծկռտուք հրահրելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ Հուլիսի 22-ին, ժամը 22։00-ի սահմաններում Զովունի գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Գ. Պ.–ի, 26-ամյա Վ. Պ.-ի, 52-ամյա Ա. Մ.-ի և 28-ամյա Ա. Մ-ի միջև։

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության բաժնից։

Նրանց խոսքով` վիճաբանողներից 2–ը հարազատ եղբայրներ են, նրանք կասկածվում են ծեծկռտուք հրահրելու մեջ։

Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ եղբայրները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала