Ասֆալտով բարձված բեռնատարը շրջվել է ու վերածվել մետաղի ջարդոնի. կա տուժած

© Sputnik / Николай Хижняк /  / Անցնել մեդիապահոցКарета скорой помощи
Карета скорой помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքը տեղի է ունեցել Սպիտակի ոլորաններում` Ջրաշեն գյուղ տանող ճանապարհին։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Լոռու մարզում այսօր առավոտյան բեռնատար ավտոմեքենա է շրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը` նշելով, որ վթարված ավտոմեքենան վերածվել է մետաղի ջարդոնի։

Автодорожный знак. ДТП - Sputnik Արմենիա
Վթար Ձորաղբյուր տանող ճանապարհին. 4 երեխայի հիվանդանոց են տեղափոխել

Դեպքը տեղի է ունեցել 10։00-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում։

Ասֆալտով բեռնված ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։

Վթարված ավտոմեքենայի վարորդին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության անձնակազմը նրան առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո տեղափոխել է Սպիտակի բժշկական կենտրոն։

 

Լրահոս
0