00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցությունները մեռյալ կետից շարժելու փորձ, թե՞ նոր սպառնալիքի կանխարգելում

© Photo : official site of the MoD of RAМинистр обороны Армении Давид Тоноян на юго-восточной границе республики (21 июля 2018). Армения
Министр обороны Армении Давид Тоноян на юго-восточной границе республики (21 июля 2018). Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան կարգավորման բանակցային գործընթացը, որը վերջին տարիներին գրեթե զրոյական արդյունավետություն էր ցուցաբերում, հիմա կարևոր ճամփաբաժան վրա է։ Այդ կետից երկու ելք կա. կամ ոչնչ չի փոխվի, դա լճացում է, կամ այն նոր մոտեցումներով կհարստանա։ Երկրորդ տարբերակի համար այժմ նախադրյալներ են նշմարվում։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա. Հայաստանի նոր իշխանությունը, կարծես, արցախյան հակամարտության բանակցությունները մեռյալ կետից շարժելու լուրջ մտադրություններ ունի։ Միաժամանակ Հայաստանում հասկանում են, որ նման նուրբ ոլորտում չափազանց կտրուկ որոշումները կարող են բացասական ազդեցություն ունենալ, սակայն միաժամանակ պետք չէ չափից շատ զգուշավոր լինել։ Վերջիվերջո, եթե Ադրբեջանն իր պահանջները օրինական ու արդար է համարում, ապա մենք առավել ևս կարող ենք։

Ударный вертолёт McDonnell Douglas AH-64 Apache - Sputnik Արմենիա
Ինչպիսի՞ն է սպառազինության բաշխվածությունը Հարավային Կովկասում

Արցախի վերաբերյալ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական ուղղվածության մեջ կարևոր մանրուք է ավելացել. դրանում ներառվել է ռազմական գործոնը՝ բանակի գործոնը։  Նախկինում այդպիսի բան չկար. Հայաստանը բանակցությունների ընթացքում միշտ պաշտպանվող կողմ էր։ Ու այդ իրավիճակում հակառակ կողմը ագրեսիվ, հարձակողական դիրքորոշում էր զբաղեցրել։

Այդպիսի իրավիճակ էր ստեղծվել ավելի շուտ ներքաղաքական պատճառներով, քան արտաքին օրակարգից դրդված։  Որոշակի նկատառումներից ելնելով` ի զեն էր վերցվել բոլոր հնարավոր ձևերով  խաղաղասիրության ցուցադրումը, որն օրինաչափորեն հանգեցրեց Բաքվի ախորժակի ավելացմանն ու ռազմատենչ հռետորաբանության մեջ բոլոր սահմաններից դուրս գալուն:

Հայաստանի նոր մոտեցումը, այն, որը նոր է սկսել դրսևորվել, նույնպես իր մեջ ոչ մի նախահարձակ ագրեսիա չունի։ Պարզապես հասկանալի է դառնում, որ կարգավորումը մի փոքր փոխվում է. եթե  մի բան պատահի Հայաստանը չի արդարանալու ու ցանկացած գնով խաղաղություն չի փնտրելու,  այլ համարժեք պատասխան է տալու։ Խոսքը հենց պատասխանի մասին է։

Այսպիսի տեսլական է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարը կիրակի EADaily հարթակին տված հարցազրույցում։

«Հայաստանը Արցախի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է», – հիշեցրել է նախարարը՝ խոսելով այն մասին, որ պաշտոնականԲաքվի մշտապես մարտական հռետորաբանության ֆոնին հայկական բանակի առաջ հակառակ կողմի վրա «սթափեցնող ազդեցություն» գործելու, այսպիսով` ագրեսիվ ներխուժումները կանխելու խնդիր է դրվում։

Министр обороны Армении Давид Тоноян на юго-восточной границе республики (21 июля 2018). Армения - Sputnik Արմենիա
200 մլն դոլարի տրամադրած զինամթերքի մեջ կան զենքեր, որ ՌԴ սպառազինության մեջ չկան. Տոնոյան

«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշման ամբողջ կառուցողականությունը, չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրող է: Խորհուրդ եմ տալիս ադրբեջանական կողմին չլինել այդքան վստահ, թե վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին կհաջողվի հայկական կողմին համոզել դադարեցնել պատասխան պատժիչ գործողություններն Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդի վճռական և մասշտաբային հակազդեցության համար»։

Համաձայնենք, այս խոսքերը որոշակի նոր մոտեցում են արտահայտում։ Ոչ, իհարկե նախկինում հնչել են խոսքեր այն մասին, որ իրական վտանգի դեպքում իշխանությունը չի երկմտի ու ամենաժամանակակից զենք կկիրառի։ Բարեբախտաբար, այդ վճռականությունը ստուգելու առիթ չի եղել։

Սակայն այսօր հնչեց թերևս ամենակարևոր հայտարարությունն այն մասին, որ այսուհետ միջնորդներին չի հաջողվի համոզել հայկական կողմին փոխադարձ պատժիչ գործողություններից զերծ մնալ։

Նախարար Տոնոյանի խոսքում մի քանի առանցքային բառեր կան. այն մարդիկ, ում դրանք հասցեագրված են, պարզապես պետք է ճիշտ հերթականությամբ դասավորեն դրանք։

Լրահոս
0