00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի Սիլիկյան թաղամասի հրդեհը մարել չի հաջողվում. տեսանյութ

© Sputnik / Andranik GhazaryanАвтомобиль пожарной службы
Автомобиль пожарной службы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փրկարար ծառայության աշխատակիցներն արդեն երկրորդ օրն է` փորձում են մարել Սիլիկյան թաղամասի աղբանոցում բռնկած հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հրշեջներին դեռ չի հաջողվել մարել երեկ` հուլիսի 23-ին, Երևանի Սիլիկյան թաղամասին հարակից աղբավայրում բռնկած հրդեհը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ,փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։

«Աղբի մշտական կուտակումների վայրերում կրակի բռնկումները չեն համարվում հրդեհ։ Այնտեղ մշտական քայքայման, նեխման պրոցես է ընթանում, գազեր են առաջանում, և բռնկումները մշտական բնույթ են կրում։ Այդ պատճառով դրանք արդեն օրենսդրությամբ չեն համարվում հրդեհ, և փրկարարները բարի կամք են դրսևորում, առանց այդ էլ գերծանրաբեռնված ժամանակահատվածում գնում են այնտեղ և տասնյակ ժամեր փորձում են մարել կրակը»,- ասաց Խանգելդյանը։

Նրա խոսքով` աղբանոցի արտաքին շերտի կրակը մարելուց հետո ստորին շերտերում շարունակվող հրդեհը կարող է որոշ ժամանակ անց միայն երևալ, երբ կրակը դարձյալ բռնկվի։

«Պատկերացրեք` մի փոքրիկ թաղամասի 3-4-հարկանի շենքերով և այդ ամբողջ մակերեսով, շենքերի բարձրությամբ աղբ է «պռես արած» տասնյակ տարիներ։ Հրդեհը կարող է մի ծայրից սկսվել և ավարտվել թաղամասի մյուս ծայրում»,- ասաց փրկարար ծառայության գնդապետը։

Ի դեպ, այս աղբանոցում բռնկած հրդեհի մասին ֆեյսբուքում ահազանգել էր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հրշեջները հրդեհի մասին ահազանգը ստացել են ոչ թե պատգամավորից, այլ քաղաքացիներից, որոնք ծուխ են նկատել աղբանոցի տարածքում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հովհաննես Խանգելդյանը` հավելելով, որ 911 ծառայությունն այսօր էլ դեռ շարունակում է ահազանգեր ստանալ այս հրդեհի մասին։

Մինչ այդ Նաիրա Զոհրաբյանն այսօր նոր տեղեկություն է հրապարակել դեպքի վայրից, որտեղ նշում է, որ «Սիլիկյան թաղամասի բնակիչները անցել են ինքնապաշտպանության»։

«Երեկ ողջ գիշեր Սիլիկյան թաղամասի բնակիչները թույլ չեն տվել, որ «Սանիթեք» ընկերությունն իր վարձակալած «Զիլ» մեքենաներով քաղաքի աղբը թափի չթույլատրված և արհեստականորեն ձևավորված «աղբավայրում»՝ բնակիչների քթի տակ:

Պատգամավորը չի բացառում, որ աղբանոցի հրդեհը պատահական չէ, այլ բնակիչներ-Սանիթեք հակամարտության հետևանք։

Զոհրաբյանը Մարդու իրավունքների պաշտպանին հորդորում է խումբ ուղարկել ծխացող ու կյանքի համար վտանգավոր նյութեր արտանետող աղբավայր։ Իրավապահներին էլ կոչ է անում կասեցնել Սիլիկյան թաղամասում տեղի ունեցող անօրինականությունը:

Լրահոս
0