00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի բնակիչներն ահազանգում են. «Կանաչապատում» ՓԲԸ–ն փչացնում է պետական գույքը

© Sputnik / Nelli DanielyanОросительная система сквера на улице Ерзнкян, Еревaн
Оросительная система сквера на улице Ерзнкян, Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կանաչապատում» ՓԲԸ–ն աշխատելու հեշտ տարբերակ է գտել` ծակել ջրատար խողովակները։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Եթե Հայաստանի այլ բնակավայրերում մարդիկ բողոքում են ոռոգման ջրի պակասից կամ բացակայությունից, երևանյան բակերից մեկում մարդիկ պահանջում են փակել ամբողջ օրն անիմաստ հոսող ոռոգման ջուրը։

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան փողոցի թիվ 1 շենքի բակում ոռոգման ջուրն ամբողջ օրը ողողում է բակի կանաչապատ մի փոքրիկ տարածքը, իսկ հարակից ծառերը մնում են անձրևի ողորմածությանը։

© Sputnik / Nelli DanielyanԵրևան, Երզնկյան փողոց
Երևան, Երզնկյան փողոց - Sputnik Արմենիա
1/3
Երևան, Երզնկյան փողոց
© Sputnik / Nelli DanielyanԵրևան, Երզնկյան փողոց
Երևան, Երզնկյան փողոց - Sputnik Արմենիա
2/3
Երևան, Երզնկյան փողոց
© Sputnik / Nelli DanielyanԵրևան, Երզնկյան փողոց
Երևան, Երզնկյան փողոց - Sputnik Արմենիա
3/3
Երևան, Երզնկյան փողոց
1/3
Երևան, Երզնկյան փողոց
2/3
Երևան, Երզնկյան փողոց
3/3
Երևան, Երզնկյան փողոց

Շենքի բնակիչները Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին, որ այդ իրավիճակը սկսվում է ոռոգման սեզոնի բացմամբ ու ավարտվում միայն դրա ավարտին։

«Ոռոգման աշխատակիցը ծակել է ջրի խողովակները, որ բացել–փակելու կարիք չլինի, տարածքում երբևէ իրեն չենք տեսել։ Մարդը հեշտ միջոց է գտել` փչացրել է պետական գույքը, ինքն էլ հանգիստ նստում է տանն ու, ոչ մի բան չանելով, աշխատավարձ է ստանում»,– ասաց շենքի բնակիչ Ջուլիետա Ափյանը։

Площадь Республики - Sputnik Արմենիա
Ինչի՞ վրա հույս դնեն երևանցիները. «Վեոլիա ջուրը» պարզաբանել է ջրի հետ կապված խնդիրները

Բնակիչները հայտնեցին, որ ոռոգման ջուրը միանում է ամեն օր, առավոտյան ժամը 8-9-ը ու անջատվում երեկոյան 22։00–ին։ Նրանց խոսքով` 13-14 ժամ անընդմեջ խողովակների ծակերից ջուրը շատրվանում է։ Իսկ, քանի որ բակը թեքություն ունի դեպի Օրբելի փողոց, հողը ջրի հետ հոսում ու ցեխաջրով է լցնում Նաև Օրբելի փողոցը։

«Փողոցը ցեխաջրի մեջ կորել է, իսկ ծառերի արմատները մնացել են հողից դուրս ցցված։ Սա կանաչապատո՞ւմ է, թե՞ ծառերը չորացնելու նոր մեթոդ»,– ասաց նա։

Բնակիչները հայտնեցին, որ ինչպես նախկինում, այնպես էլ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր զանգահարել են Արաբկիրի թաղապետարան ու «Կանաչապատում» ծառայություն։

«Ամեն անգամ ասում են` մարդ կուղարկենք, ու այդ մարդն այդպես էլ չի գալիս»,– ասաց մեր զրուցակիցներից մեկը։

Արաբկիր վարչական շրջանի «Կանաչապատում» ՓԲԸ-ում ևս հաստատեցին, որ Երզնկյան 1-ի բնակիչներից ահազանգեր ստացել են։

«Բաժնի պետին տեղյակ ենք պահել։ Այնտեղ վթար չկա, փականների հետ կապված խնդիր է։ Այսօր մարդ կուղարկենք, տեղում կտեսնենք` ինչ է»,– ի պատասխան մեր հարցի հայտնեց «Կանաչապատում» ՓԲԸ աշխատակցուհին։

Իսկ մինչև բակ այցելելը, խնդիրն արձանագրելն ու լուծելը, «Կանաչապատում» ՓԲԸ–ից խոստացան փակել Երզնկյան փողոցի ոռոգման ջուրը։

Լրահոս
0