00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական «Էվերեստը»` նրանց զոհաբերության խորան. հաջորդ կայարանը` Լելե Թեփե

© Sputnik / Aram NersesyanВысота Леле-Тепе
Высота Леле-Тепе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանական կողմը 2016 թվականի ապրիլին գրաված Լելե Թեփե բարձունքին ռազմավարական նշանակություն է վերագրել, սակայն հայկական դիրքերից բլուրն այդքան կարևոր տեսք չունի:

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Երկար ճանապարհը Ստեփանակերտից տանում է մինչև շփման գիծ: Ճանապարհի կեսին ասֆալտի փոխարեն հող է, ճանապարհը գնալով ավելի ու ավելի փոշոտ է դառնում։ Մեզ Պաշտպանության բանակի սպա է ուղեկցում։

«Վերջերս շատերն են բողոքում, որ ծնողներին դժվար է զորամաս հասնել։ Ահա ինքներդ նայեք, ճանապարհն, իհարկե, լավը չէ, սակայն գրեթե ամեն մեքենա կարող է հասնել», – ասում է մեր զրուցակիցը։

© Sputnik / Aram NersesyanԴիրքեր տանող ճանապարհ
Военная дорога - Sputnik Արմենիա
Դիրքեր տանող ճանապարհ

Խոսակցության ընթացքում նա փորձում է բացատրել, որ բանակում ամեն ինչ այնպես չէ, ինչպես Երևանում են գրում։ Զինվորականն ասում է, որ շատ բան` հատկապես սննդի հետ կապված, չափազանցված է, իրականության հետ կապ չունի։ Թեև խոստովանում է, որ խնդիրները քիչ չեն։

Ինչ-որ հարցերում համաձայնում ենք, ինչ-որ տեղ` հակաճառում։ Մեր ուղևորության հիմնական նպատակն է տեսնել Լելե Թեփե բարձունքն ու շրջակա տարածքը, հասկանալ` ինչ է  իրենից ներկայացնում։

Դիրքերի ճանապարհին մեզ մոտենում է տեղի ղեկավարությունից մի մարդ, որը 2016 թվականի ապրիլյան մարտերի մասնակից է։

Որքան մոտենում ենք առաջնագծի դիրքերին, այնքան ավելի նկատելի են դառնում ինժեներային աշխատանքների արդյունքները։ Մեզ հետաքրքրում է տարբեր կառույցների նշանակությունը։ Ուղեկցող սպան մանրամասն պատմում ամեն ինչի մասին։

Առաջին բանը, որ նկատում ենք առաջնագծին հասնելիս, արևային մարտկոցներն են։ Այլ վայրերի մարտկոցների հետ միակ տարբերությունը տեղադրման դիրքն է։ Ի տարբերություն մյուսների՝ դրանք տեղադրված են փոքր փոսերում, որ հրետակոծման դեպքում պաշտպանվեն բեկորներից։

Այստեղ շոգ է, արևը շատ է, այնպես որ իսկական մարտկոցների տեղ է։

© Sputnik / Aram NersesyanԱրևային մարտկոցներն առաջնագծում
Панели солнечной энергии на передовой - Sputnik Արմենիա
Արևային մարտկոցներն առաջնագծում

Շարունակում ենք ճանապարհը դեպի խրամատներ, որտեղից երևում են Ադրբեջանի ԶՈՒ–ի դիրքերը, առաջին հերթին` Լելե Թեփեն։ Խոստովանեմ, որ լրիվ այլ բան էինք սպասում տեսնել, և առաջին արձագանքն էր «ու վե՞րջ»։

Հակառակ սպասումներին, որոնք առաջացել էին բարձրունքի կարևորության մասին խոսակցություններից, տեսնում ենք, որ Լելե Թեփեն փոքր բլուր էր, որը խոյանում է միայն հարևանների տարածքի վրա։

Սպաները պատմեցին, որ մինչ 2016 թվականը բարձունքը «մեծացնում» ու ամրացնում էին հայ զինվորները։ 2016 թվականի ապրիլին` գրավումից հետո, ադրբեջանցիները բետոն են ավելացրել` փոքր բլուրը մի փոքր ավելի բարձրացնելով։

© Sputnik / Aram NersesyanԼելե Թեփե բարձունքը
Высота Леле-Тепе - Sputnik Արմենիա
Լելե Թեփե բարձունքը

Բնականաբար, այս բլուրը որոշակի մարտավարական առավելություն էր տալիս, սակայն հայ զինվորականների խոսքով` ապրիլից հետո իրականացրած ինժեներական աշխատանքները վերացրել են այդ առավելությունը։

«Առավելությունները չեզոքացվել են, տեխնիկայի ու ստորաբաժանումների ցանկացած շարժում` ընդհուպ մինչև վերջին մարդը, մեր հսկողության տակ է», – ասում է բարձրաստիճան սպաներից մեկը։

Բանն այն է, որ առաջնագծի տեխնիկական զինումը, այդ թվում` տարատեսակ տեսախցիկներով ու այլ միջոցներով, թույլ է տալիս տեսնել ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող տարածքը կիլոմետրերի խորությամբ։

Репетиция парада к 25-й годовщине независимости Армении. Армянский беспилотник - Sputnik Արմենիա
Մնացականյանը խոսեց Արցախի ունեցած անօդաչու թռչող սարքերի մասին

«Միայն մեկ դիրք գրավելու համար այդքան մարդկանց ու տեխնիկայի նշանակալի կորուստը չի կարելի հաջողություն համարել», – ասում է ապրիլյան պատերազմի մասնակիցը։

Միաժամանակ նա չի համարում, որ կորցրած տարածքներն անօգուտ են. հայկական կողմը ցանկացած տարածքում անելու բան ունի։

«Մեզ համար ամեն հողակտոր կարևոր է», – նշում է մեր զրուցակիցը։

Մենք շարժվում ենք խրամատներով, սպաների հետ զրուցում ենք Լելե Թեփեի ու դրա նշանակության մասին։ Սպաներից մեկն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ արցախյան պատերազմից ի վեր սա ադրբեջանական կողմի առաջին ձեռքբերումն է։ Հասկանալի է, որ դրա նշանակությունը չափազանց ուռճացված է։

Որոշ ժամանակ անց այլ դիրք ենք բարձրանում։ Այն մոտավորապես Լելե Թեփեի բարձրության վրա է, մի քանի մետր ավելի բարձր։ Ադրբեջանցիները նախատեսում էին հայտնի դարձած բարձրունքից հետ սա ևս գրավել, սակայն չստացվեց, նրանց հետ մղեցին։

© Sputnik / Aram NersesyanՀայ դիրքապահները
Հայ դիրքապահները - Sputnik Արմենիա
1/3
Հայ դիրքապահները
© Sputnik / Aram NersesyanՀայ դիրքապահները
Հայ դիրքապահները - Sputnik Արմենիա
2/3
Հայ դիրքապահները
© Sputnik / Aram NersesyanՀայ դիրքապահները
Հայ դիրքապահները - Sputnik Արմենիա
3/3
Հայ դիրքապահները
1/3
Հայ դիրքապահները
2/3
Հայ դիրքապահները
3/3
Հայ դիրքապահները

«Մենք գտնվում ենք մի դիրքում, որի վրա ադրբեջանական ԶՈւ–ն Լելե Թեփեից հետո մեծ պլաններ ուներ։ Չնայած ադրբեջանցիների առավելությանը (10/1), հրետանու աջակցությանը, երիտասարդ հայ տղաները կարողացան հետ մղել հակառակորդին», –մեզ է ասում արդեն մեկ այլ սպա։

Զինվորականները խոստովանում են` հայ զինվորները կարող էին գրավել այդ բարձրունքը, սակայն չեն հետևել ադրբեջանցիների օրինակին, որոնք գրոհի ընթացքում հաշվի չեն առել զոհերի քանակը։

Ինչ վերաբերում է հետագա գործողություներին, ապա մեր հրետանին կարող է հողին հավասարեցնել Լելե Թեփե բլուրը։

Ի դեպ, Լելե Թեփեի նշանակության մասին մենք հետո հարցրինք Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին։ Նրա գնահատականներն ավելի խիստ էին։

Զինվորականները պատմում են, որ շփման գծում դիմակայությունը գնալով տեխնիկական հարթություն է տեղափոխվում։ Տեխնիկայի օգնությամբ կողմերը փորձում են ավելի հեռուն ու ավելի շատ բան տեսնեն։ Ու հակառակը` ավելի շատ ինժեներային աշխատանքներ են անցկացվում հակառակորդի տեսանելիությունը սահմանափակելու ուղղությամբ։ Աշխատանքները շարունակվում էին նաև այն ժամանակ, երբ մենք դիրքերում էինք։

Министры иностранных дел Азербайджана и Турции Эльмар Мамедъяров и Мевлут Чавушоглу - Sputnik Արմենիա
Անառակ Մևլյութի «վերադարձը» Բաքու. ինչպե՞ս Նիկոլը հարամեց մուսուլման եղբայրների շփումը

Այստեղ դժվար է ծառայել առաջին հերթին շոգի ու աղբյուրների բացակայության պատճառով։ Հենց այդ մասին ենք զրուցում զինվորներից մեկի` Դավթի հետ։ Հետո անցնում ենք Լելե Թեփեի թեմային։ Նրան շատ չի հուզում, որ ադրբեջանցիները հսկում են բլուրը։

Ասում է` վերջին ինժեներական աշխատանքների շնորհիվ դիրքերում ավելի անվտանգ է։ Մյուս կողմից էլ` նա կարծում է, որ Լելե Թեփեն ոչ ստրատեգիական, բայց կարևոր բարձունք է, զինվորներն այնտեղից կարող են ուղիղ իմաստով «վերևից» նայել հակառակորդին։

«Անկարևոր դիրքեր չկան։ Սակայն այստեղ, որտեղ մենք կանգնած ենք, Լելե Թեփեից 6–7 մետր բարձր է», – ասում է Դավիթը։

Ասում է, որ գիտի` 2016–ին ադրբեջանցիները այս դիրքերին էլ էին աչք դրել։ Հիմա հազվադեպ են կրակոցներ հնչում։ Հիմնականում առանց նշանակետի են կրակում։

Մնացած «եղբայրները» համաձայնում են նրա հետ, սակայն ավելի մեծ հետաքրքրությամբ հարցնում են` որտեղ է կարելի տեսնել լուսանկարները ու մի աչքով հետևում են ղեկավարությանը, որը ստուգում է` արդյո՞ք դիրքերում ամեն ինչ կարգին է։

Լրահոս
0