Աշտարակի խճուղում ականանետ են հայտնաբերել

CC BY-SA 3.0 / Mat1985g / МухаРПГ-18 "Муха"
РПГ-18 Муха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մուխան» գտել են Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի պարսպի հարակից հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Վահագնի թաղամասի մոտ «Մուխա» է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ զանգը ստացել են հուլիսի 25-ին, ժամը 12.20-ին։

Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի խճուղու Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի պարսպի հարակից հատվածում հայտնաբերել է «ՌՊԳ-18» (Մուխա) տիպի ականանետ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս
0