Մարսի վրա կյանք կա՞. ջուր հաստատ կա. իտալացի գիտնականների սենսացիոն հայտնագործությունը

© Photo : BBC / Планета Марс
Планета Марс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գիտնականները 20 կիլոմետր լայնություն ունեցող ջրի կուտակում են հայտնաբերել Մարսի հարավային բևեռի մակերեսին։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Իտալացի աստղագետները Մարսի վրա հեղուկ ջրով ու բևեռային սառույցով լիճ են գտել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Science ամսագրում հրապարակված հոդվածին։

Снимок поверхности Марса сделанный с помощью автоматической многофункциональной межпланетной станции Mars Reconnaissance Orbiter - Sputnik Արմենիա
NASA-ն Մարսի վրա հսկայական «սարդեր» է գտել

Ռոբերտո Օրոսեի հետազոտական խումբը 2012-ից 2015 թվականների ընթացքում հետևել է Մարսի մակերեսին։ Հայտնագործությունն արվել է MARSIS (անգլ. Mars Advanced Radar for Subsurface and Ionosphere Sounding) ռադարային սարքի միջոցով, որը տեղադրված է Mars Express արբանյակի վրա։

Ռադարի հզորությունը բավական է լճի հստակ եզրագիծը ստեղծելու, նաև խորությունը որոշելու համար։ Գիտնականներն ասել են, որ առայժմ չափագրել են Մարսի Հարավային սարահարթի միայն 1%-ը։ Այդ պատճառով նրանք կարծում են, որ ապագայում Մարսի վրա դեռ բազում ջրի կուտակումներ կգտնեն։

Եթե գիտնականների բացահայտումը հաստատվի, ապա դա կլինի Մարսի վրա հեղուկ ջրի հաստատուն կուտակման հայտնաբերման առաջին դեպքը։

Լրահոս
0