Ընդունելություն ոստիկանության պետի մոտ. Օսիպյանը լսել է քաղաքացիներին

© Photo : official site of the Police of RA / ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է քաղաքացիների
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է քաղաքացիների - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընդունելության եկածները ոստիկանության պետին ներկայացրել են դիմումներ, բողոքներ, առաջարկություններ։

ԵՐԵՎԱՆ, 25 Հուլիս — Sputnik. Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ։

Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների հանցավոր մեխանիզմը - Sputnik Արմենիա
Քաղաքացուց պահանջել ու ստացել է տարվա երկու ամսվա նպաստի գումարը. բացահայտումների նոր շարք

Նրանց հուզող հարցերը եղել են և՛ ոստիկանության իրավասության շրջանակում, և՛ դրանից դուրս։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ընդունելության եկած քաղաքացիներից շատերը նախկինում տուժել էին հանցագործություններից և խնդրում էին, որ դրանք հնարավորինս արագ բացահայտվեն։

Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունը անզիջում պայքար է մղում հանցավորության դեմ, և կարվի ամեն ինչ չբացահայտված դեպքերը հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ։ Կային քաղաքացիներ, որոնք առնչվել էին ոստիկանության կոնկրետ ծառայողների հետ և բողոքում էին նրանց գործողություններից, նաև՝ անգործությունից։

Մանրամասները ներկայացված են տեսանյութում:

Լրահոս
0