00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն ասել է` ինչից է վախենում Իլհամ Ալիևը. տեսանյութ

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян посетил воинкую часть (16 июня 2018). Карабах
Премьер-министр Армении Никол Пашинян посетил воинкую часть (16 июня 2018). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին, որտեղ արտահայտել է իր մտքերն Ադրբեջանի առաջնորդի մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վախենում է, որ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» կոգեշնչի ադրբեջանցիներին, ու նրանք էլ կուզեն իրենց երկրում նման փոփոխությունների հասնել։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանը մեծ հաջողությունների է հասել ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի հարցում։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил воинкую часть (16 июня 2018). Карабах - Sputnik Արմենիա
Արցախի հարցն «այլ կերպ» լուծել հնարավոր չէ, կամ ինչի՞ մասին են Փաշինյանի վերջին թեզերը

«Կարծում եմ` Իլհամ Ալիևը որոշ վախեր ունի, որ իր ժողովուրդը կարող է ոգեշնչվել Հայաստանի հեղափոխությունից ու փորձել նման փոփոխություններ անել նաև Ադրբեջանում», – ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության աճը կապված է այս իրադրության հետ։

«Ես համոզված եմ, որ ադրբեջանական իշխանությունները երկրի ներքին խնդիրներից բնակիչների ուշադրությունը փորձում են շեղել Լեռնային Ղարաբաղի հարցի միջոցով», – ասել է նա։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Փաշինյանն ընդգծել է, որ Երևանը բացառապես խաղաղ լուծման կողմնակից է։ Նա նաև նշել է, որ պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Միաժամանակ Փաշինյանը հասկացրել է, որ այդ հանդիպումը պետք է կայանա գործող բանակցային ձևաչափում, որը շատ կարևոր է խաղաղության պահպանման ու ղարաբաղյան հակամարտության իրական խաղաղ լուծմանը հասնելու համար։

«Կարծում եմ, որ այս ձևաչափն ի զորու է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, եթե Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համապատասխան քաղաքական կամք ցուցաբերեն», – նշել է ՀՀ վարչապետը` ընդգծելով, որ Երևանն այդ կամքն ունի։

Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ Երևանը ոչ մի քայլ չի անի վախի ազդեցության տակ։

ՀՀ վարչապետը կարևորել է տարածաշրջանում խաղաղության մթնոլորտի ձևավորումը: Նա ընդգծել է, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ ատելության խոսք չի հնչում Ադրբեջանի ու ադրբեջանցիների նկատմամբ, պաշտոնական Բաքուն մշտապես ատելություն սերմանող հայտարարություններով է հանդես գալիս, ու նման գործելաոճից չի խորշում անգամ նախագահ Իլհամ Ալիևը:

Ամբողջական տեսանյութում (անգլերենով) ՀՀ վարչապետը խոսում է Եվրամիության, ԱՄՆ–ի, Ռուսաստանի, Թուրքիայի հետ հարաբերությունների նաև իր լրագրողական անցյալի մասին։

Լրահոս
0