00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայթյունավտանգ «դոմինոյի էֆեկտ». ի՞նչ պիտի չանեն Հայաստանի նոր իշխանությունները

© Sputnik / Asatur YesayantsПрогулка премьер-министра Никола Пашиняна по городу после открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн
Прогулка премьер-министра Никола Пашиняна по городу после открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան պատերազմից հետո «թավշյա հեղափոխությունը» հայ ժողովրդի առաջին հաղթանակն էր։ Փորձագետները համոզված են, որ այն օգնեց հաղթահարել սեփական ուժերի հանդեպ թերահավատ մոտեցումը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի «թավշյա» իշխանությունները պետք է երկրի բնակչության ցնծությունը պահեն ոչ միայն կոռուպցիոն բացահայտումներով։ Առաջին հերթին նրանք պետք է չհիասթափեցնեն ժողովրդին ու չկորցնեն մեծ վստահությունը։ Հակառակ դեպքում դոմինոյի էֆեկտը, որի առաջին խաղաքարը «թավշյա հեղափոխությունն» էր, կարող է իրենց դեմ անդրադառնալ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանը։

«Բնակչությունը դեռ ցնծության մեջ է։ Սակայն փոփոխությունների ֆոնին նաև մեծացել են ակնկալիքներն իշխանություններից։ Հայաստանի այսօրվա բնակիչներն ավելի խիզախ ու վստահ են», –ասաց Գալստյանը։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Թավշյա» պարադոքս. որքան բաց է Փաշինյանը, այնքան շատ են տեղեկատվական գորշ կետերը

Նրա կանխատեսմամբ` ցնծությունը մինչև ընտրությունները կտևի։ Հիմա հասարակությունը կենտրոնացած է կոռուպցիոն բացահայտումների վրա, նրանք գրեթե ամեն օր առցանց ռեժիմով նոր չափաբաժնի են սպասում։

«Մարդիկ բառացիորեն գամված են սոցիալական կայքերին` նոր բացահայտումների ակնկալիքով. ո՞ւմ կձերբակալեն, ո՞վ է ավելի շատ թալանել երկիրը և այլն։ Նրանք արդեն կախվածություն ունեն», – ասաց Գալստյանը։

Նրա խոսքով` դա կարող է բացասական հետևանքներ ունենալ, մասնավորապես` կարող է բերել հասարակության ու վերնախավի միջև պառակտմանը։ Իշխանությունը միայն խիստ բացասական է ընկալում նախկին իշխանությանն ու դրա հետ կապված մարդկանց։ Սակայն մեր զրուցակիցը նշեց, որ պետք չէ մոռանալ` նախկին վերնախավում կային մարդիկ, որոնք նույնպես ազնիվ ճանապարհով էին ամեն ինչի հասել։

«Դոմինոյի էֆեկտը» անդրադարձել է նաև մշակույթի, արվեստի ու էստրադային գործիչների վրա։ Տպավորություն է` ժողովուրդը չի կարող ներել նրանց, ովքեր հեղափոխության ծանր օրերին ցուցարարներին կողքին չէին։

«Ժողովուրդը սպասում էր, որ նրանք իր կողքին կլինեն, իսկ նրանք սպասում էին հեղափոխության ավարտին, որ կողմնորոշվեն` ինչ է կատարվում, ում կողմից են», – ասաց Գալստյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян перед ужином стран-партнеров НАТО (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
«Թավշյա» հեղափոխությունը մերկացրեց Ադրբեջանի նախագահի վախերը». Փաշինյան

Էթնոսոցիոլոգը կարծում է, որ գործող իշխանությունները պետք է պահպանեն բնակչության վստահությունը։ Դա այսօր նրանց ունեցած միակ բանն է, որը կարող է օգնել նրանց մնալ իշխանություն։

Հոգեբան Խաչիկ Գասպարյանը չգիտի` որքան կտևին ցնծության ալիքը։

«Արցախյան պատերազմից հետո սա հայ ժողովրդի առաջին հաղթանակն է։ Երկար տարիներ այսպիսի հույզեր չեն եղել։ Գործազրկության, տնտեսական ճգնաժամի ու վատ սոցիալական վիճակի ֆոնին մարդիկ տարիներ շարունակ ընկճված էին», – ասաց Գասպարյանը։

Ինչպես և Գալստյանը, Գասպարյանը ևս վստահ է, որ իշխանությունները պետք է ցանկացած գնով չհիասթափեցնեն ժողովրդին ու չկորցնեն վստահությունը։

Վերջին իրադարձությունները վերադարձրել են հայ ժողովրդին հաղթողի, մարտիկի ոգին, ազատել են նրան փոքր երկիր ունենալու բարդույթից, որտեղ անհնար է խնդիրներ լուծել։ Նա կարծում է, որ այս տեսակետից տեղի ունեցածը պատմական նշանակություն ուներ։

Փորձագետը համոզված է, որ կոռուպցիոն բացահայտումները ոչ ոքի չեն զարմացնում, քանի որ մարդիկ միշտ իմացել են կոռուպցիայի մասին։ Հոգեբանը կարծում է, որ փոխվել է ժողովրդի վերաբերմունքն իր, երկրի նկատմամբ։

«Յուրաքանչյուր բացահայտման հետ մարդկանց մեջ ամրանում է այն հավատը, որ հաղթանակն արդարացի է»,  – ասաց Գասպարյանը։

Սակայն այդ ամենը իշխանությունների համար լարված ֆոն է ստեղծում։ Մարդիկ, հավատալով կառավարության «ամենակարողությանը», կարծում են, որ իշխանությունները կարող են մեկ օրում լուծել բոլոր խնդիրները։ Գասպարյանի կարծիքով` կարևոր է բացատրել մարդկանց, որ հնարավոր չէ միայն բացահայտումների հաշվին լուծել բարդ տնտեսական հարցերն ու լավացնել կյանքի որակը։

Լրահոս
0