00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգեբուժարաններում հիվանդներին կապում են սավաններով ու ռետինե պարաններով

© Sputnik / Анатолий Медведь / Անցնել մեդիապահոցСотрудники медучреждения транспортируют пациентов
Сотрудники медучреждения транспортируют пациентов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ է կատարվում հայաստանյան հոգեբուժարաններում. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ցնցող իրողություններ է բացահայտել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Հայաստանյան հոգեբուժարաններում հիվանդներին կապում են սավաններով ու լարերով։ Այս մասին ահազանգում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ ՄԻՊ աշխատակիցներն իրենց մոնիթորինգային այցերի ընթացքում որոշ սահմռկեցուցիչ փաստեր են բացահայտել։

Министр здравоохранения Армении Арсен Торосян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարը խոստանում է միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ

«Անհրաժեշտության դեպքում զսպումն իրականացվում է ռետինե լարաններով, որոնք բժշկության մեջ կիրառվում են արյունը կանգնեցնելու համար, որոնց ոչ մի կերպ չի կարելի օգտագործել որպես զսպման միջոց, քանի որ կարող են ցավ ու վնասվածք պատճառել անձին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը։

Զսպման միջոցներ հոգեբուժական հիմարկներում կիրառել ոչ միայն թույլատրելի է, այլև, որոշ դեպքերում` անհրաժեշտ։ Նման դեպքերի համար, երբ հիվանդն իրեն կամ շրջապատին վտանգ է սպառնում, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով թվարկված են թույլատրելի զսպման միջոցները, դրանք են` բացառապես կաշվե ամրակապերը, Պոզիի գոտիները (հատուկ հաստ նյութից պատրաստված լայն գոտի) և հատուկ հագուստներ։

«2017թ–ի մեր բոլոր այցերի ընթացքում մենք ոչ մի անգամ, ոչ մի տեղ չենք հանդիպել այդ Պոզիի գոտիներ կոչվածը»,– ասաց Գոհար Սիմոնյանը, փոխարենը, նրա խոսքով, բուժհիմնարկներում օգտագործվում է ձեռքի տակ եղած ամեն ինչ` սավաններ, պարաններ, լարեր։

Հոգեբուժարանների վերաբերյալ ՄԻՊ արտահերթ 2018թ–ի զեկույցի համաձայն, Արմաշի առողջության կենտրոնում, Ավանի և Նուբարաշենի հոգեբուժարաններում որպես զսպման միջոց կիրառում են վերոհիշյալ ռետինե լարանները, Վարդենիսի հոգեբուժարանում` սավանի կտորներից պատրաստված կապանքներ, իսկ Սյունիքի, Լոռու բուժհաստատություններում` սինթետիկ գործվածքների կտորներից պատրաստված գոտիներ։

Больница - Sputnik Արմենիա
Ավանի հոգեբուժարանում զինակոչիկները ծեծել են իրար. կան վիրավորներ

Ընդ որում, բուժհիմնարկների մեծ մասում չկան զսպման մեթոդների կիրառման համար առանձին սենյակներ։ Ամեն ինչ կատարվում է բոլոր մնացածների աչքի առաջ։

Հոգեբուժարանների աշխատակիցները վերջերս բողոքի ակցիաներ անցկացրեցին` բողոքելով աշխատանքային պայմաններից։ ՄԻՊ զեկույցը հաստատում է` բոլոր բուժհիմնարկներում չափազանց քիչ է հոգեբույժների թիվը, ինչի հետևանքով կամ աշխատակիցները ստիպված են գերծանրաբեռնված աշխատել, կամ հիվանդներին թողնել առանց պատշաճ հսկողության։

«Ժամը 16։00-ից հետո-ից հետո շատ մեծ հոգեբուժական կազմակերպություններում ընդամենը 1 հոգեբույժ կարող է լինել, կամ 50 հոգու համար նախատեսված պալատում` ընդամենը 1-2 սանիտար։  Ժամը 16։00-ից հետո անհնար է ծառայությունների ամբողջ ծավալն իրականացնել»,– ասաց ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը։

Բայց, եթե աշխատողները քիչ են, հիվանդները` հակառակը` նախատեսված թվից ավելի են։ Հոգեբուժարանների մեծ մասը գերբնակեցված է։ 8-10 հոգու համար նախատեսված սենյակներում հաճախ մինչև 50 հոգի մարդ է ապրում, լրացուցիչ մահճակալներ են դրված հանգստի համար նախատեսված սենյակներում ու միջանցքներում։

Մոնիթորինգի ընթացքում բացահայտվել են նաև ժամկետանց դեղեր, որոնք, ի դեպ, առանձնացված չեն եղել։ ՄԻՊ զեկույցի համաձայն, Նուբարաշենի, Գյումրիի, Լոռու, Նուբարաշենի, Վարդենիսի հոգեբուժարաններում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել հիվանդանոցի դեղատանը, բաժանմունքներում, միջամտությունների սենյակներում։ Զեկույցում նշվում է, որ դրանք նույնիսկ պատշաճ հաշվառված չեն եղել գրանցամատյաններում։

Եվ այս պայմաններում հոգեբուժարանների տնօրենները որոշել են նույնիսկ հավելյալ, ապօրինի գումարներ աշխատել։

Չնայած հոգեբուժական օգնությունն ու սպասարկումը ՀՀ–ում օրենքով իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում, Ավանի, Նուբարաշենի, Գյումրիի, Սյունիքի, Լուռու հոգեբուժական հիմնարկներում ՄԻՊ աշխատակիցները հայտնաբերել են տնօրենների ստորագրությամբ հաստատված գնացուցակներ։

Больница - Sputnik Արմենիա
Նուբարաշենի հոգեբուժարանում 31–ամյա երիտասարդին կախված են գտել լոգարանի կոյուղու խողովակից

«Հոգեբուժական կազմակերպությունների պատերին, տեսանելի վայրում փակցված են եղել  տնօրենների հրամաններով հաստատված գնացուցակներ` այն նույն  ծառայությունների դիմաց, որոնք օրենքի մակարդակով սահմանված են որպես անվճար»,– ասաց Գոհար Սիմոնյանը` հավելելով, որ այս փաստերը ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է ՀՀ գլխավոր  Դատախազություն։ Արդեն հարուցվել է նաև քրեական գործ։

Հիշեցնենք. անցյալ շաբաթ Նուբարաշենի հոգեբուժարանի նոր տնօրենի ձեռնարկած կարգապահական միջոցառումներից դժգոհ բուժաշխատողներին արձագանքելով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր. «Երբեմն  կարիք է լինում հոգեկան հիվանդներին բռնի հանգստացնել, որպեսզի նա ո՛չ իրեն վնասի, ո՛չ էլ կողքիններին, սակայն այդ ուժը պետք է լինի համաչափ եւ ըստ անհրաժեշտության, ոչ թե անձնակազմի ցանկությամբ»։

Նախարարը նաև հայտնել էր, որ հոգեբուժարաններում տիրող վիճակի շուրջ նախարարությունը համագործակցում է ՄԻՊ գրասենյակի հետ։

Լրահոս
0