00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն առաջինը չէ, բայց առաջին անգամ է․ճաղերից այն կողմ հայտնված նախագահները

© Sputnik / Дмитрий АстаховРоберт Кочарян
Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է։ ՀՀ նախկին նախագահն աշխարհում առաջին նախագահը չէ, որը ճաղերից այն կողմ է հայտնվել։ Sputnik Արմենիայի ներկայացնում է երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած այն մարդկանց, ովքեր կալանավորված են եղել։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հայաստանն առաջին անգամ է հայտնվել մի իրավիճակում, երբ դատաքննություն է ընթանում թեև նախկին, բայց նախագահի վերաբերյալ։ Հայաստանի 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։

Այսպիսով` Հայաստանը համալրել է այն երկրների ցուցակը, որոնց գործող կամ նախկին ղեկավարները ձերբակալվել են։ Այդպիսի երկրներն են Իրանը, Բրազիլիան, Մոնղոլիան, Գերմանիան, Ֆրանսիան և այլն։

Sputnik Արմենիան ներկայացնում է աղմկահարույց նախագահական կալանավորումների տասնյակը։

Իրան

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցՆիկոլյա Սարկոզի
Махмуд Ахмадинежад - Sputnik Արմենիա
Նիկոլյա Սարկոզի

2018 թվականի սկիզբը նշանավորվեց Հայաստանի հարավային հարևանի՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալությամբ։ Նա ձերբակալվել է հակակառավարական  բողոքներին աջակցելու ու անկարգություններին կոչ անելու համար։ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հավանություն էր տվել Ահմադինեժադի կալանավորմանը։ Սակայն որոշ ժամանակ անց նա ազատ էր արձակվել։

Ահմադինեժադը բազմիցս հրապարակայնորեն քննադատել է Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիին ու նրա կառավարությանը։ Նա Իրանի վեցերորդ նախագահն է եղել, զբաղեցրել է այդ պաշտոնը 2005 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2013 թվականի օգոստոսի 3–ը։ Ավելի վաղ նա Արդեբիլ շրջանի նահանգապետն էր ու Թեհրանի քաղաքապետը։

Ֆրանսիա

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցНиколя Саркози
Николя Саркози - Sputnik Արմենիա
Николя Саркози

Այս տարվա մարտին ձերբակալվեց Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլյա Սարկոզին։ Դա տեղի ունեցավ 2007 թվականի իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործի հետաքննության շրջանակում։ Նախկին նախագահը հերքում էր մեղադրանքները։ Ֆրանսիայում Սարկոզիի անունը մի քանի աղմկահարույց գործերի հետ է կապվում։ Նրան մեղադրում էին Կատարի իշխանություններից կաշառք ստանալու, հետո 2012 թվականի իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման մեջ։

Սարկոզին Ֆրանսիան ղեկավարել է 2007 —ից 2012 թվականներին։ Նախկին նախագահի անունը հիշատակվում է վեց քրեական գործի մեջ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նա կապ ունի 1993 թվականին Adidas ընկերության բաժնի վաճառքի հետ, ինչը Ֆրանսիային 400 միլիոն եվրոյի վնաս է պատճառել։ Նրա «ձեռքբերումների» ցանկում է նաև երկու նախընտրական քարոզարշավների ապօրինի ֆինանսավորումը, կաշառքներ Լիբանանի նախագահ Մուամմար ալ-Կադդաֆիից, նաև Սաուդյան Արաբիային ու Պակիստանին ֆրանսիական ստորջրյա նավերի վաճառքի հետ կապված խարդախությունները։

Սարկոզին 48  ժամ անցկացրել է Նանտենում` դատական ոստիկանության շենքում, կալանքի տակ։

Բրազիլիա

© Sputnik / Михаил Фомичев / Անցնել մեդիապահոցԼուիս Ինասիու Լուլա դա Սիլվա
Луис Инасиу Лула да Силва - Sputnik Արմենիա
Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա

Այս տարվա ապրիլին կալանավորվեց Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որը երկիրը գլխավորել էր 2003-ից 2011 թվակաների ընթացքում։ Նրան մեղադրում են OAS շինարարական ընկերությունից կաշառք ստանալու մեջ։

Առաջին անգամ նրան մեղադրանք են ներկայացրել կոռուպցիոն սկանդալի համար 2016 թվականին։ 2017 թվականին նախկին նախագահին դատապարտել են 9 տարի ազատազրկման․ իսկ հետո ավելացրել ժամկետը մինչև 12 տարի։ Սակայն Սիլվան, օգտվելով բողոքարկման իր իրավունքից, այդ ընթացքում ազատության մեջ է եղել։

Արդյունքում, ապրիլի 5-ին Բրազիլիայի դատարանը վերջնականապես մերժել է բողոքարկումը ։ Նրան կալանավորել են ու նախկին  նախագահը սկսել է կրել պատիժը։ Ի դեպ՝ Լուլա դե Սիլվան, որքան էլ որ տարօրինակ հնչի, այս տարվա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ֆավորիտն է։

Մոնղոլիա

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցՆամբարինա Էնխբայար
Намбарын Энхбаяр - Sputnik Արմենիա
Նամբարինա Էնխբայար

2012 թվականի ապրիլին կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվեց Մոնղոլիայի նախկին նախագահ Նամբարինա Էնխբայարը։ Նրան գրեթե գրոհով են կալանավորել․ նախկին նախագահի թիկնապահները հետ էին մղել հակակոռուպցիոն գերատեսչության հատուկ ջոկատավորների գրոհը, սակայն նրանց չի հաջողվել հետ մղել երկրորդ գրոհը։

Էնխբայարի  կողմնակիցներն այս քայլը գործող նախագահի քաղաքական վրեժն էին համարում։ Էնխբայարը Մոնղոլիայի նախագահ էր դարձել 2005 թվականին։ 2009 թվականին նա երկրորդ ժամկետի համար էր առաջադրվել, սակայն պարտվել էր Ցախիագիյն Էլբեգդորժին։

Նամբարինա Էնխբայարը դատապարտվել էր չորս տարի ազատազրկման։ Սակայն հետագայում այդ ժամկետը կրճատվել էր մինչև 2,5 տարի։ 2013 թվականին` 1 տարի  4 ամիս ազատազրկման մեջ անցկացնելու հետո, Էնխբայարը ներկայիս նախագահ Էլբեգդորեժից ներում էր ստացել։

Պակիստան

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՊերվեզ Մուշարաֆ
Первез Мушарраф - Sputnik Արմենիա
Պերվեզ Մուշարաֆ

Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Պերվեզ Մուշարաֆը (նախագահել է 2001 – 2008 թվականներին) կալանավորվել է 2013 թվականին` քերական հանցագործությունների մեղադրանքով։ Նրա անունը շրջանառվել է դատական գործերում, ինչի հետևանքով նրան արգելել են մասնակցել ընտրություններին։ Մուշարաֆը տնային կալանքի տակ է գտնվել։

Նրան մեղադրանք են ներկայացրել 2006  թվականին Բելուջիստան շրջանի ազգայնականների առաջնորդ Ակբար Բուգտիի սպանության համար։ Մուշարաֆին նաև 2007  թվականին Գերագույն դատարանի դատավորների սպանությունն էին վերագրում։ Նա 2007  թվականին մեղադրվել է նաև նախկին վարչապետ Բենազիր Բխուտտոյի սպանության մեջ։ Նրա անունը շրջանառվել է մզկիթի գրոհի գործում։ 2016 թվականին դատարանը արդարացրել է նրան` Ակբար Բուգտիի սպանության հարցում։ Դրանից հետո Պակիստանի նախկին նախագահը լքել է երկին ու վերադարձել միայն 2018 թվականին` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

Իսրայել

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՄոշե Կացավ
Моше Кацав - Sputnik Արմենիա
Մոշե Կացավ

Իսրայելի նախկին` ութերորդ նախագահ Մոշե Կացավը, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր 2001-2007 թվականներին, կալանավորվել է 2010 թվականին։ Նրան մեղադրում էին 1998 թվականին նախկին աշխատակցուհուն բռնաբարելու, նաև երկու այլ կանանց հանդեպ սեռական ոտնձգություններ անելու մեջ։

Այդ գործով վերջնական որոշումը դատարանը կայացրել է 2011 թվականի մարտի 22-ին, նախկին նախագահին յոթ տարի ազատազրկման են դատապարտել։ Նա վաղաժամկետ ազատ է արձակվել 2016 թվականին։

Սակայն Կացավը կալանավորումով չի «պրծել»․ նա պետք է հոգեբանի ու կրոնական վերականգման խմբակներ հաճախի։ Նրան արգելվում է լքել Իսրայելն ու զբաղվել այնպիսի գործունեությամբ, որի ժամանակ նրա ենթակաները կարող են կանայք լինել։

Հարավային Կորեա

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցԼի Մեն Բակ
Ли Мен Бак - Sputnik Արմենիա
Լի Մեն Բակ

Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մեն Բակին 2018 թվականին մեղադրել են կոռուպցիայի մեջ. նա այսպիսով համալրել է հարավկորեական նախագահների ցանկը, որոնց անունները շրջանառվում են քրեական գործերում։ Նա երկիրը ղեկավարել  է 2008 – 2013 թվականներին։ Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մեն Բակի եղբայրը՝ Լի Սան Դիկը, 15 ամիս ազատազրկման է դատապարտվել POSCO երկրի խոշորագույն պողպատաձույլ ընկերության կոռուպցիայի մասին գործով։

Դատավարության անմիջական մասնակից է եղել նաև երկրի այլ նախագահ՝ Պակ Կին Խեն, որը Լի Մեն Բակից հետո է ղեկավարել Հարավային Կորեան՝ 2013 – 2017 թվականներին։

© Sputnik / Сергей ГунеевՊակ Կին Խե
Президент Республики Корея (2013—2017) Пак Кын Хе - Sputnik Արմենիա
Պակ Կին Խե

Իրարանցում է սկսվել, երբ հայտնի է դարձել, որ կին նախագահը` Պակ Կին Խենը, ստիպել է կորեական ընկերություններին (Samsung և Hyundai) բարեգործություն անել հօգուտ իր գուշակ-ընկերուհում հիմնադրամի։ Նա նաև մեղադրվել է կոռուպցիայի ու բյուջետային գումարները վատնելու մեջ։ 2018 թվականին Սեուլի կենտրոնական դատարանը նրան դատապարտել է նրան 24 տարի ազատազրկման։

Գերմանիա

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցՔրիստիան Վուլֆ
Кристиан Вульф - Sputnik Արմենիա
Քրիստիան Վուլֆ

Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆին, որը նախագահել է 2010 – 2012 թվականներին, նույնպես կալանավորում է բաժին հասել։ Նա մեղադրվել է նախագահության օրոք  «իշխանության չարաշահման» 28 դրվագներում։

Նախկին նախագահին մեղադրում էին, որովհետև նրա ու իր ընտանիքի Մյունխենի հյուրանոցում  ապրելու ծախսերը ծանոթ գործարարն էր վճարել, ինչի համար պետական գործիչը խոստացել էր աջակել գործարարի կոմերցիոն նախագծերից մեկին։ Վուլֆին մինչև երեք տարի ազատազրկում ու դրամային տուգանք էր սպառնում։ Սակայն համոզիչ ապացույցների բացակայության պատճառով նրան արդարացրել էին։

Թե ինչով է հիմա զբաղվում նախկին նախագահը, անհայտ է։ ԶԼՄ-ները գրում են, որ նա փաստաբանական գործունեություն է ծավալում։

Կոստա Ռիկա

2004 ազատազրկվել է Կոստա Ռիկայի նախկին նախագահ Ռաֆաել Կալդերոն Ֆուրնիյերը, սակայն շուտով նա տնային կալանքի է անցել։ Նրան մեղադրում էին Ֆինլանդիայից դեղորայք գնելու համար նախատեսված վարկի ավելի քան 40 միլիոն դոլարը յուրացնելու մեջ։

Մեղադրող կողմը պնդում էր, որ նրան 24 տարով ազատազրկեն, Կալդերոնը չէր ընդունում իր մեղքն ու պատրաստվում էր 2010 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել։ Սակայն 2009 թվականին նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման, հետո կրճատեցին մինչև 3 տարի (ազատազրկումը փոխարինվեց տնային կալանքով)։

2004 թվականին սկսված դատավարությունը պետության պատմության մեջ ամենաածավալունն էր․դատավարության ընթացքում հարցաքննվել է 147 վկա․ իսկ գործի նյութերը 180 հազար հատոր են կազմել։ Դատավորները քննարկել են վերջնական վճիռը տասը ամսվա ընթացքում։

Լիբերիա

© AFP 2024 / GEORGES GOBETՉարլզ Թեյլոր
Чарльз Тейлор - Sputnik Արմենիա
Չարլզ Թեյլոր

Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորը 2006  թվականին հատուկ տրիբունալի կողմից դատապարտվել է 50 տարի ազատազրկման։ Թեյլորը մեղադրվել է մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեջ։

2003 թվականից Թեյլորը Նիգերիայում է ապրել, ռեժիմի անկումից հետո` աքսորի մեջ, ավելի ուշ իշխանությունները հանձնել են նրան Սյերրա Լեոնեի տրիբունալին՝ նիդեռլանդական Լեյդսենդամում։

Թեյլորը հարևան Սյերրա Լեոնեում քաղաքացիական պատերազմի ընթացքում զինել ու աջակցել է ադամանդների հանքը հսկողության տակ պահող գրոհայիններին, որոնք ահաբեկել են երկրի բնակչությանը։ Հակամարտության հետևանքով ավելի քան 120 հազար մարդ է մահացել։ Դատապարտյալը կրում է պատիժը Մեծ Բրիտանիայում։

Լրահոս
0