00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը Ադրբեջանից առաջ է անցել Վրաստանում անշարժ գույք գնելու քանակով

Բաժանորդագրվել
Հայաստանի քաղաքացիները Վրաստանում ոչ միայն բնակարաններ և տներ են գնում, այլև հողատարածքներ և գյուղատնտեսական նշանակության հողեր։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը ներառվել է այն երկրների եռյակում, որոնց քաղաքացիները մյուսներից առավել հաճախ են տներ, բնակարաններ, գյուղատնտեսական նշանակության հողեր և հողատարածքներ գնում Վրաստանում` ընդ որում առաջ անցնելով Ադրբեջանից։ Նման տվյալներ են բերվում 2012-2016 թվականների Վրաստանի հանրային ռեեստրի հաղորդագրության մեջ։

«Հայաստանը այն երեք երկրներից մեկն է, որոնց բնակիչները մյուսներից առավել հաճախ են Վրաստանում անշարժ գույք գնում կամ գրանցում։ Առաջին տեղում է Ռուսաստանը, երկրորդ տեղում` Ուկրաինան, այնուհետև` Հայաստանը», – գրված է հաղորդագրության մեջ։

Грузинский паспорт - Sputnik Արմենիա
Հայերի համար մի խնդիր կպակասի, երբ Վրաստանում թույլատրեն երկքաղաքացիությունը

Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիներին, ապա նրանք Վրաստանում 7835 անգամ են գյուղատնտեսական նշանակության հողեր գրանցել, 2364  անգամ` հողատարածքներ,  7842  անգամ` տներ/բնակարաններ։ Գրանցումների ընդհանուր թիվը 18041 է կազմել։

Ուկրաինայի քաղաքացիները 476  անգամ են գյուղատնտեսական նշանակության հողեր գրանցել, 222  անգամ` հողատարածքներ, 1117  անգամ` տներ/բնակարաններ։ Ընդհանուր առմամբ 1815  գրանցում։

«2012-2016 թվականների ընթացքում ՀՀ քաղաքացիները 1117 գյուղատնտեսական նշանակության հողեր են ձեռք բերել, 253 հողատարածք գնել, 421` տուն կամ բնակարան», – գրված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի քաղաքացիներն, իրենց հերթին, նշված ցուցակում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը։

«Վրաստանի հայ համայնք» մամուլի կենտրոնի ղեկավար Սանդրո Օհանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վիճակագրությունից դատելով, հայերին հետաքրքրում է Վրաստանի ագրարային ոլորտում ներդրումներ կատարելը։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն իր հերթին այդ ցուցանիշները չի կապում Վրաստանում օտարերկրյա քաղաքացիների կողմից ներդրումներ կատարելու հետաքրքրությամբ։ Նրա կարծիքով` մեծամասամբ այդ գնումները կատարել են Վրաստանի նախկին քաղաքացիները, որոնք ավելի վաղ զրկվել էին քաղաքացիությունից։

Նշենք, որ Վրաստանի բնակիչները, 2011 թվականից սկսած, արտասահմանյան անձնագիր ստանալիս, ավտոմատ կերպով զրկվում էին Վրաստանի քաղաքացիությունից։ Ընդ որում` այն վերականգնելու համար դիմածներից շատերին Վրաստանի արդարադատության նախարարությունը բազմիցս մերժել է։

Видеомост в Sputnik Армения. Джонни Меликян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մելիքյան. «Ջավախքում հայերի ակտիվության պակաս չկա»

«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում է գտնվում ամենամեծ վրացական համայնքներից մեկը, այդ պատճառով էլ Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությամբ գրանցումների նման քանակը չի զարմացնում», – նկատեց Մելիքյանը։

Բացի այդ, Հայաստանի անձնագիր ձեռք բերելուց հետո Վրաստանի քաղաքացիությունից զրկված հայերից շատերը շարունակում են ապրել Վրաստանում, և, հավանաբար, այնտեղ անշարժ գույք են գնում, ավելացրեց փորձագետը։

Վերջին 7 տարիների ընթացքում օտարերկրյա քաղաքացիություն ստանալու պատճառով վրացական անձնագրից զրկվել է Վրաստանի 30 հազար քաղաքացի, որոնց մոտ 80%–ը էթնիկ հայ։ Ոչ պաշտոնական տվյալներով` վերջին տասնամյակում այլ երկրների (գերազանցապես Հայաստանի և Ռուսաստանի) քաղաքացիություն են ստացել Վրաստանի մոտ մեկ միլիոն բնակիչ։

2018 թվականի հոկտեմբերին Վրաստանի նախագահական ընտրություններից հետո, նոր Սահմանադրության հետ մեկտեղ, ուժի մեջ պետք է մտնեն «Քաղաքացիության մասին» օրենքում արված փոփոխությունները։ Արդյունքում կպարզեցվի այլ պետության անձնագիր ստանալու պատճառով կորցրած Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու գործընթացը։

Լրահոս
0