Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը դաշինք կկազմեն, ո՞ւր մնաց «Ելքը». «Փաստ»

© Facebook/ Դավիթ ԽաժակյանДепутаты оппозиционной фракции "Елк" в НС (30 апреля 2018). Еревaн
Депутаты оппозиционной фракции Елк в НС (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին իրադարձությունները վերլուծելով` «Փաստ» օրաթերթը եզրակացնում է, որ «Ելք» դաշինքը որպես այդպիսին այլևս գոյություն չունի։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. «Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն կարելի է հստակ պնդել, որ «Ելք» դաշինքն այլևս ոչ ևս է: Դրա մասին են վկայում թե՛ ՔՊ–ի որոշումը Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին, որն անսպասելի էր դաշինքի գործընկերների համար, թե՛ վերջիններիս արձագանքները:

Депутаты фракции Елк в Национальном Собрании Армении (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Խմորումներ «Ելքում». ինչո՞ւ են հանդիպել Փաշինյանը, Սարգսյանն ու Մարուքյանը. «Ժողովուրդ»

Ավելին, մեր հավաստի տվյալներով՝ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը որոշել են ավագանու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքով:

«Փաստի» տեղեկություններով, արդեն առկա է նաև նախնական համաձայնություն դաշինքի անվան շուրջ. այն կարտահայտի այդ կուսակցությունների անունները եւ կկոչվի «Լուսավոր Հանրապետություն»:

Իհարկե, չի բացառվում, որ այս դաշինքում ընդգրկվեն նաև այլ քաղաքական ուժեր, հատկապես խորհրդարանական ընտրությունների շեմին, սակայն այս պահին հստակ է վերոնշյալ երկու կուսակցությունների դիրքորոշումը:

Իսկ թե որքանով արդյունավետ կլինի «Քաղաքական պայմանագիր» կուսակցության՝ ընտրություններին միայնակ մասնակցելու հակվածությունը, ցույց կտա ժամանակը»:

Լրահոս
0