00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինչ է սա, եթե ոչ ընտրողական արդարադատություն». քաղտեխնոլոգը հարցեր ունի Փաշինյանին

© Photo : official site of the PM of RAЗаседание правительства Армении (2 августа 2018). Еревaн
Заседание правительства Армении (2 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանգամանքների տարօրինակ բերումով, Հայաստանում հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության մսաղացի տակ դեռ ընկել են հիմնականում միայն միջին օղակի չինովնիկները։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հայ ուժայինների վերջին օրերի գործողություններն ընտրողական արդարադատության տպավորություն են թողնում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում երկրում բավական նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել` հասարակությանը հայտնի և ազդեցիկ մարդկանց կալանավորումներ, պետբյուջեից յուրացման հարյուրավոր դեպքերի բացահայտում։ Սակայն հանգամանքների տարօրինակ բերումով, արդարադատության ձեռքում դեռ հայտնվել են հիմնականում միջին օղակների չինովնիկները, իսկ ազդեցիկ անձինք մի քանի օր անց ազատության մեջ են հայտնվել։

Второй президент Армении Роберт Кочарян и министр обороны Серж Саргсян на открытии новой столовой в воинкой части (2003 год) - Sputnik Արմենիա
Արդարության փնտրտուք, թե՞ ուշացած հատուցում. Քոչարյանի գործը վտանգներ է պարունակում

Մարդիկ, որոնք երկար տարիներ բարձր պաշտոններ են զբաղեցրել, որոնց հարստության մասին այս տարիների ընթացքում գրում էր մամուլը, իրավապահների ուշադրությունից դուրս են մնում։ Մասնավորապես, Բադալյանի համար անհասկանալի է, թե ինչու ուժայիններն այդպես էլ ձեռք չտվեցին ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին։ Այս մարդու ունեցվածքի մասին լեգենդներ են հյուսվում, իսկ ուժայինները դեռ գերադասում են բռնել և բացահայտել միայն սոցապ ծառայության աշխատակիցների հանցագործությունները, որոնք օրերից մի օր 15 հազար դրամ կաշառք են ստացել։

Բադալյանի խոսքով` վերջին տասը տարվա ընթացքում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի մասին գրում էին, որ նա մասնաբաժին ունի երկրի գրեթե բոլոր բիզնես կառույցներում։ Սակայն այդ մարդն ազատության մեջ է, իսկ իրավապահ մարմիններն անդրադարձան միայն նրա որդու` Հայկի կողմից իրականացրած 10 տարվա վաղեմություն ունեցող սպանության փորձին։ Իսկ ավագ որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել ապօրինի զենք պահելու, թանկարժեք կտավների յուրացման և թմրանյութերի պահպանման մեղադրանքով։

«Ինչու այդպես էլ հարցաքննության չկանչեցին Սերժ Սարգսյանին, չէ որ ասում էին, որ քողարկել է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգության հետքերը, ստեղծել կոռումպացված տնտեսական համակարգ, սատարել և հովանավորում է հասարակությանը հայտնի մարդկանց։ Անհասկանալի իրավիճակ է ստեղծվում։ Չգիտեմ` արդյո՞ք որևէ պայմանավորվածություն կա Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի միջև, սակայն ակնհայտորեն վարչապետի գործողությունները որոշակի կասկածներ են ծնում», – ասաց նա։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Երևանում երկու ամսով կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սահմանադրական կարգը տապալելու քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որին ազատ են արձակել գրավի դիմաց։

Լրահոս
0