Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի՞ պատգամավորների ստորագրությամբ. պարզաբանում է ՀՔԾ պետը

© AFP 2023 / KAREN MINASYANВторой Президент Армении Роберт Кочарян на выборах президента (19 февряля 2008). Еревaн
Второй Президент Армении Роберт Кочарян на выборах президента (19 февряля 2008). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՔԾ պետը լրագրողների հետ զրույցում որոշ պարզաբանումներ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հարցը որոշում է դատախազը: Այսօր, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երկրորդ նախագահին կալանքից ազատելու հարցով պատգամավորների կազմակերպած ստորագրահավաքի մասին հարցին, ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Роберт Седракович Кочарян - Sputnik Արմենիա
Ինչո՞վ է Ռոբերտ Քոչարյանը զբաղվում «ԿԳԲ-ի պադվալում». «Ժողովուրդ»

«Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգի բռնի տապալման մեջ: Նման մեղադրանքի համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում, որն արգելված է Սահմանադրության, ինչպես նախկին, այնպես էլ ներկա խմբագրությամբ»,- ասաց Խաչատրյանը` մեկնաբանելով մեղադրանքի շինծու լինելու վերաբերյալ քննչական մարմնի նկատմամբ հնչող մտքերը:

Բանակի ներգրավումը, Խաչատրյանի խոսքով, կարող էր տեղի ունենալ միայն ռազմական դրություն հայտարարելու պարագայում, ինչը տեղի չի ունեցել:

Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հնարավորությունը` ՀՔԾ պետը նշեց, որ դա կարող է վտանգի ենթարկել գործի քննության ընթացքը:

«Այս պահին Քոչարյանին կալանքի տակ պահելը, գտնում եմ անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք ամբողջ ծավալով նախաքննություն իրականացնել և բացառել նրա ապօրինի ազդեցությունը վարույթ իրականացնող մարմնի, վարույթի այլ մասնակիցների վրա»,- ասաց նա:

Իսկ քրեական գործը քաղաքական շահարկումների ենթարկողների համար Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ գործը բացառապես իրավական շեշտադրություն ունի և խորհուրդ տվեց ձեռնպահ մնալ նման հայտարարություններից:

Լրահոս
0