ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Այսօր առավոտյան Արտաշատի թիվ 7 մանկապարտեզի բակում երեխայի գլուխը մնացել է ճաղերի արանքում։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 3-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի բակում երեխայի գլուխը արգելափակվել է ճաղավանդակների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները երեխայի գլուխը անվնաս դուրս են բերել ճաղավանդակների արանքից: Երեխան չի տուժել: