Երեկոյան և գիշերն անձրևը կթակի ձեր պատուհանը. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur YesayantsОбильный летний дождь в Ереване
Обильный летний дождь в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի անկում։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 6-ին հյուսիսային շրջաններում, 3-5-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին՝ հարավարևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-4-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օգոստոսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս
0