ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ինչպես հայտնում է ԱԱԾ պաշտոնական կայքը, Վանեցյանը նշել է, որ երկու երկրների միջև բարեկամությունը նպաստում է Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև համագործակցությունն էլ ավելի ամրապնդելուն։
Դեսպան Կոպիրկինը նույնպես կարևորել է երկու գերատեսչությունների փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ Ռուսաստանի համար Հայաստանը մի շարք ուղղություններով համատեղ գործունեության կարևորագույն ռազմավարական գործընկեր է:
Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակելու և առավել սերտացնելու ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ու արտաքին հետախուզության ծառայության միջև համագործակցությունը՝ մասնագիտական բոլոր ուղղություններով: