Հայտնի է «Քայլ դեպի տուն» ծրագրի այն մասնակցի անունը, ով կապրի ՀՀ վարչապետի տանը

© Photo : Ministry of Diaspora of the Republic of Armenia / Дочь Никола Пашиняна Шушан вытягивает имя из коробки
Дочь Никола Пашиняна Шушан вытягивает имя из коробки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրացահայ աղջկա անունը պատահականության սկզբունքով արկղից քաշել է Նիկոլ Փաշինյանի դուստրը` Շուշան Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Արդեն հայտնի է «Քայլ դեպի տուն» ծրագրի այն մասնակցի անունը, ում կհյուրընկալի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի  և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վիճակահանության շնորհիվ պարզ է դարձել, որ վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանը 10 օր շարունակ կապրի  Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հետ:

Соседнее здание с правительственным особняком премьер-министра Армении Никола Пашиняна - Sputnik Արմենիա
Սփյուռքահայ պատանիներից մեկը 10 օր շարունակ կապրի ՀՀ վարչապետի տանը

Այսօր`օգոստոսի 3-ին, սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով  ընտրել է վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին:

«Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք»,-նշել է Շուշան Փաշինյանը:

Ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էին, որ վարչապետի ընտանիքը կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին: Սփյուռքի նախարարը հորդորել էր հայաստանցիներին հետևել Աննա Հակոբյանի օրինակին, որովհետև երեխաներին ընտանիքներում տեղավորելու խնդիր կա։

Լրահոս
0