Լճում կորած քաղաքացու որոնումները դադարեցվել են

© Sputnik / Arpi BeglaryanОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխատանքները կվերսկսվեն առավոտյան

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Այսօր Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են 20:50-ի դրությամբ:

Лагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями - Sputnik Արմենիա
Փորձել է օգնել, բայց... փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 14:27-ին «911» փրկարար ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում 4 հոգի ռետինե նավակով ափից  հեռացել են և չեն կարողանում վերադառնալ:

Փրկարարները նավակի ուղևորներին հետ էին բերել ցամաք, բայց պարզվել էր, որ այս ընթացքում կորել է մի քաղաքացի, որը լողալով է փորձել օգնության հասնել ռետինե նավակում գտնվողներին:

Լրահոս
0