Գեղարդի վանք տանող ճանապարհը փակ է

© Sputnik / David GalstyanКамнепад
Камнепад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քարաթափում Գողթ գյուղի վերջնամասում. Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Այսօր առավոտյան ժամը 06:28 «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում:

Boeing 777 - Sputnik Արմենիա
Կրասնոյարսկում կործանված Մի-8-ը բախվել էր ուրիշ ուղղաթիռի

Դրա պատճառով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Ճանապարհը բացելու պարագայի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Լրահոս
0