Գտեք տուժածին. խիզախ բրիտանացի տատիկն ահաբեկել է գողերին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համացանցում մեծ տարածում է գտել տեսահոլովակն այն մասին, թե ինչպես է տարեց բրիտանուհին մի լավ դաս տալիս ավտո առևանգիչներին, որոնք հազիվ են պրծնում խիզախ տատիկի ձեռքից։

Տեսանյութը հրապարակել է Metro բրիտանական թերթը։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Բիրմինհեմ քաղաքում։ Երկու չարագործ փորձում էին առևանգել Audi մակնիշի ավտոմեքենան, սակայն նրանք բախվեցին ավտոմեքենայի տարեց սեփականատիրոջ ցասումով լի դիմադրությանը։

Տատիկը առևանգիչներին լուրջ դիմադրություն է ցույց տվել իր պայուսակով և բռունցքներով` ստիպելով նրանց խուճապի մատնված լքել դեպքի վայրը։

«Տուժածի» խոսքով` առևանգիչները ևս մեկ օգնական ունեին, որն օգնեց նրանց փախուստի դիմել սպիտակ Volkswagen մակնիշի ավտոմեքենայով։

Բրիտանիայի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

Լրահոս
0