«Պարզ լճի» մոտակա անտառում քաղաքացիներ են մոլորվել. լրացում

© Sputnik / Aram NersesyanДилижанский национальный парк
Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Այսօր արդեն երկրորդ դեպքն է, որ հանգստյան մեկնած քաղաքացի է կորում ՀՀ տարածքում:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik.  Կրկին քաղաքացիներ են մոլորվել: Այսօր ժամը 18:05-ին «911»-ն ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում գտնվող «Պարզ լճին» հարակից անտառում 2 քաղաքացի է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նշենք, որ սա այսօր Տավուշի մարզում հանգստի մեկնածների կորելու երկրորդ դեպքն է: Ժամը 17:04-ին «911» ծառայությանը կրկին ահազանգ էր ստացել, որ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի «Լաստիվեր» հանգստյան գոտում 15 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից մեկը կորել է:

Երկու դեպքերի վայրեր էլ մեկնել  են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկներ:

Լրացում.

Ավելի ուշ ԱԻՆ-ից տեղեկացրեցին, որ ժամը 18:00-ի սահմաններում փրկարարները գտել են «Լաստիվերի» տարածքում կորած քաղաքացուն, իսկ Պարզ լճի անտառում մոլորվածներին հայտնաբերել են  ժամը 20:17-ին:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала