Սիրով նվիրեց. Հենրիխ Մխիթարյանը հանվել է Հայաստանի դրոշով երկրպագուհու համար

© Sputnik / Aram NersesyanВ магазинах игрушек презентовали говорящую куклу Генриха Мхитаряна (16 июня 2018). Еревaн
В магазинах игрушек презентовали говорящую куклу Генриха Мхитаряна (16 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ ֆուտբոլիստը տրիբունայում նկատել է Հայաստանի դրոշով երկրպագուի և նրան նվիրել իր հագի սպորտային շապիկը։ Ֆուտբոլիստի այս քայլի տեսանյութը հայտնվել է համացանցում և շատ է դուր եկել բաժանորդներին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Շվեդիայում «Արսենալի» խաղից հետո հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայ երկրպագուին է նվիրել իր մարզաշապիկը։

Լոնդոնյան «Արսենալը» Շվեդիայում ընկերական հանդիպում է անցկացրել իտալական «Լացիոյի» հետ և 2։0 հաշվով հաղթանակ տոնել։

Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը տրիբունայում նկատել է ֆուտբոլասեր աղջկան` հայկական եռագույնը ձեռքին, լուռ մոտեցել ու նրան նվիրել իր մարզաշապիկը։

Սոցցանցի շատ օգտատերերի զարմացրել է, որ Մխիթարյանն իր մարզաշապիկի տակից սպորտային կարճ շապիկ ուներ հագած։ Այս փաստ անգամ զվարճացրել է Մխիթարյանի որոշ երկրպագուների և նրանք սկսել են կատակներ անել։

Լրահոս
0