00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանների տանը հյուրընկալվող Լարիսան Վրաստանից արդեն գիտի`ինչ հարցեր է տալու վարչապետին

© Facebook/ Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանСемья премьер-министра Армении Никола Пашиняна
Семья премьер-министра Армении Никола Пашиняна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լարիսա Կարլսյանը անհամբեր սպասում է` երբ է Երևան գալու։ Նա երկու շաբաթ հյուրընկալվելու է վարչապետի ընտանիքում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ասել է` ինչ հարցեր է պատրաստվում ուղղել Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից Լարիսա Կարլսյանը երջանիկ է, որ իրեն է բախտ վիճակվել հյուընկալվել ՀՀ վարչապետի տանը։

Ավելի վաղ ՀՀ սփյուռքի նախարարությունը բացահայտել էր այն բախտավորի մասնակցի անունը, որն ապրելու է Փաշինյանի ընտանիքում։ Անունը վիճակահանության ժամանակ հանել է վարչապետի դուստրը` Շուշանը։ Լարիսան ծրագրի այլ մասնակիցների հետ Հայաստան կգա օգոստոսի 9–ին ու կապրի վարչապետի ընտանիքում մինչ օգոստոսի 24–ը։

Дочь Никола Пашиняна Шушан вытягивает имя из коробки - Sputnik Արմենիա
Հայտնի է «Քայլ դեպի տուն» ծրագրի այն մասնակցի անունը, ով կապրի ՀՀ վարչապետի տանը

Լարիսան 17 տարեկան է, ծնվել է Սամցխե–Ջավախքի Նինոծմինդա քաղաքում։ Այս տարի նա ավարտել է դպրոցն ու միանգամից ընդունվել է Թբիլիսիի Իլյա Չավչավաձեի անվան համալսարան` Վրաստանի խոշոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված 1+4 ծրագրի շրջանակում։ Հույս ունի մագիստրատուրա սովորել Հայաստանում։ Աղջիկն արդեն ավելի քան տասը տարի է զբաղվում է ազգային պարերով ու երաժշտական կրթություն ունի։

Լարիսան մինչ այժմ չի հավատում, որ այս ամենն իրականություն է։ «Թավշյա հեղափոխության» օրերին նա ուղիղ եթերով, լրատվամիջոցներով ուշադիր հետևում էր Հայաստանի իրադարձություններին։ Աղջիկը շատ էր ուզում հանդիպել Փաշինյանին ու նրա հետ սելֆի անել։ Սակայն նրան չհաջողվեց հեղափոխության օրերին Հայաստան գալ։ Նա չկարողացավ տեսնել Փաշինյանին նաև նրա` Սամցխե–Ջավախք կատարած այցի ժամանակ։

Հիմա Լարիսան հավատում է, որ երազանքներն իրականանում են, ու նա կարող է անել բաղձալի սելֆին։

Квартира премьер-министра Армении Никола Пашиняна - Sputnik Արմենիա
«Աստված նրանց առողջություն տա». ո՞ւմ են իրենց տանն ապաստան տվել Նիկոլ Փաշինյանն ու կինը

«Ուզում եմ խնդրել Փաշինյանին աջակցել մեր տարածաշրջանի հայալեզու դպրոցներին», – ասաց Լարիսան։

Արդեն մի քանի տարի է Սամցխե–Ջավախքի հայկական դպրոցները մեծ խնդրի առաջ են կանգնած. դասագրքերը պակասություն են անում։ Չի թույլատրվում նաև առանց Վրաստանի կրթության նախարարության իմացության Հայաստանից սեփական միջոցներով դասագրքեր գնել։

«Գեղարվեստական գրականություն էլ է պակասություն անում։ Ուզում ենք ժամանակակից գրողների գրքերն ընթերցել, սակայն այդպիսի հնարավորություն չունենք», –ասաց աղջիկը։

Բացի այդ, Սամցխե–Ջավախքի հայկական դպրոցներում աշակերտները հայ ժողովրդի պատմություն չեն անցնում։

«Դա շատ ցավոտ հարց է։ Շատ կուզեի, որ դպրոցներում մեր պատմական հայրենիքի պատմությունը դասավանդեին», – ասաց Լարիսան։

Հիշեցնենք`, «Քայլ դեպի տուն» ծրագրի 13–ից 21 տարեկան մասնակիցները ներկայացնում են աշխարհասփյուռ հայությանը։ Ծրագիրը երկու շաբաթ է տևում ու մեկնարկում է օգոստոսի 10–ին։

Լրահոս
0