Մխիթարյանը թիմակիցներին համոզում է Հայաստան այցելել

© AFP 2020 / Ian KINGTON / IKIMAGESИгроки лондонского Арсенала после четвертого гола в ворота московского ЦСКА в матче 1/16 финала Лиги Европы (5 апреля 2018). Лондон
Игроки лондонского Арсенала после четвертого гола в ворота московского ЦСКА в матче 1/16 финала Лиги Европы (5 апреля 2018). Лондон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Նա պատրաստակամություն է հայտնել ցույց տալու նրանց Հայաստանի տեսարժան վայրերը՝ Սևանը, Խոր Վիրապը, Էջմիածինը, Գառնին, Գեղարդը, Տաթևը...

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի –Sputnik. Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է անգլիական ակումբի խաղացողներին ցույց տալ Հայաստանի գեղատեսիլ վայրերն ու խոհանոցը, հայտնում է Vivaro News-ը։

В магазинах игрушек презентовали говорящую куклу Генриха Мхитаряна (16 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սիրով նվիրեց. Հենրիխ Մխիթարյանը հանվել է Հայաստանի դրոշով երկրպագուհու համար

«Ես նրանց կգայթակղեմ Հայաստանի տեսարժան վայրերով, որոնք շատ-շատ են, մեր երկրի հարուստ պատմությամբ և իհարկե՝ հայկական ավանդական խոհանոցով։ Միշտ պատրաստ եմ նրանց ինձ մոտ հյուրընկալելու և Հայաստանս ցույց տալու նրանցից յուրաքանչյուրին, ով կցանկանա լինել այստեղ»,-ասել է Մխիթարյանը։

Նա պատրաստակամություն է  հատնել ցույց տալու նրանց Սևանը, Խոր Վիրապը, Էջմիածինը, Գառնին, Գեղարդը, Տաթևը…

«Ուզում եմ, որ մարդիկ կարողանան ծանոթանալ մեր մշակույթին և զգան հայ ժողովրդի հյուրսեր լինելը։ Թեև Հայաստանը փոքր երկիր է, զբոսաշրջությունն այստեղ արագ է զարգանում, ինչը շատ է ուրախացնում։ Հուսով եմ՝ Հայաստան այցելող մարդիկ, կկարողանան տեսնել, թե ինչպիսին է Հայաստանն իրականում և ինչպիսին է նրա պատմությունը»,-նշել է ֆուտբոլիստը։

Նա խորհուրդ կտար գործընկերներին նախ և առաջ Հայաստանում անպայման հայկական խորոված համտեսել, ինչպես նաև խաշ և հարիսա։

«Ուզում եմ, որ բոլորը համտեսեն հայկական խոհանոցի ուտեստներն ու հասկանան, որ մեր խոհանոցը` աշխարհի լավագույն խոհանոցներից մեկն է»,-ասել է Մխիթարյանը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала