Ինդոնեզիայում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

© AFP 2023 / ADEK BERRYИзлеченные из-под завалов предметы рядом с разрушенными зданиями на севере Ломбока, на следующий день после землетрясения магнитудой 6,9 (6 августа 2018). Пеменанг, Индонезия
Излеченные из-под завалов предметы рядом с разрушенными зданиями на севере Ломбока, на следующий день после землетрясения магнитудой 6,9 (6 августа 2018). Пеменанг, Индонезия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական տվյալներով` երկրաշարժի հետևանքով կա 142 զոհ և 200-ից ավելի վիրավոր:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում։

Землетрясение в Индонезии - Sputnik Արմենիա
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով արդեն 20 զոհ է գրանցվել

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 15:46-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 8.270 և արևելյան երկայնության 116.460 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Մատարամ քաղաքից 52 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:

Նախնական տվյալներով` երկրաշարժի հետևանքով կա 142 զոհ և 200-ից ավելի վիրավոր:

Հիշեցնենք, որ հուլիսի 29–ին Ինդոնեզիայում կրկին ուժեղ երկրաշարժ էր գրանցվել։

Լրահոս
0