ՀՔԾ–ում պետական միջոցների յուրացման նոր դեպք է բացահայտվել

CC BY-SA 2.0 / 401(K) 2012 / American MoneyПачка стодолларовых банкнот
Пачка стодолларовых банкнот - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանության բարձրաստիճան սպան 3 տարում 128 մլն դրամ է յուրացրել։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է պետության գումարները յուրացրած հերթական պաշտոնյային։ Այս անգամ կասկածյալը  ՀՀ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակից է։

Адвокат Рубен Саакян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջին կցվել են ԱԺ պատգամավորների ստորագրությունները

Նրա կոնկրետ պաշտոնը Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ չի հիշատակվում։

Նշվում է միայն, որ նա 2015-2018թթ–ին նույն բաժնի հաշվապահի միջոցով յուրացրել է իր և իր 11 ծառայողների քարտային հաշվեհամարներին ավել վճարված գումարները։

Բաժնի մի խումբ աշխատակիցների համար անհիմն հաշվարկել ու հաշվեհամարներին  է փոխանցել սոցիալական փաթեթի գումարներ։ Բացի այդ՝ անհիմն գումարներ են փոխանցվել տվյալ բաժնում չաշխատող ու պահպանություն չիրականացրած անձանց քարտային հաշվեհամարներին։

Այս ամենի արդյունքում բարձրաստիճան ոստիկանը պետական բյուջեից  հափշտակել ու յուրացրել է 128 646 911 դրամ։

Բացահայտված փաստերով ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ` ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հիմքով։

Կատարվում է նախաքննություն։

Լրահոս
0