Ավազակային հարձակում Արմավիրում. հանցագործը դեպքի վայրում ընկել է

© Sputnik / Aram Nersesyan / Полиция Армении
Полиция Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դիմակավորված մտել է մթերային խանութ ու փորձել հափշտակել վաճառողուհու ոսկե շղթան։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 8-ին, 00։30–ին դիմակավորված ու ձեռնոցներով անձը մտել է Արմավիր քաղաքի մթերային խանութներից մեկն ու դանակի սպառնալիքով վաճառողուհուց պահանջել նրա պարանոցի ոսկյա շղթան:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վաճառողուհին հրաժարվել է կատարել պահանջը, հարձակվողն այն քաշել, պոկել է, բայց չի կարողացել տանել, քանի որ ընկել է։

Դրա փոխարեն նա խանութի դրամարկղից հափշտակել է շուրջ 250 հազար դրամ և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ոստիկանության քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս
0