Դադարեցվել է 12 գազալցակայանի աշխատանքը

© Sputnik / Armine AlexanyanАвтозаправочная станция
Автозаправочная станция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շահագործումը դադարեցնելուց հետո որոշ ԱԳԼՃԿ-ներ արդեն իրականացրել են որոշակի աշխատանքներ հակահրդեհային թերությունները վերացնելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ մի շարք գազալցակայաններում խախտումներ են հայտնաբերվել, ինչի հետ կապված կասեցվել է դրանց գործունեությունը։

Взрыв на газозаправке - Sputnik Արմենիա
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառով կա մեկ տուժած

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսման հետևանքով:

Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով, դեռևս հունիս ամսին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի կողմից հանձնարարվեց մանրակրկիտ հետազոտություններ իրականացնել Երևան քաղաքում շահագործվող անխտիր բոլոր ԱԳԼՃԿ-ներում և հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կասեցնել դրանց շահագործումը՝ անկախ պատկանելիությունից:

В Юго-западном массиве сгорел автомобиль (8 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գազի արտահոսք և հրդեհ Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում (տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ էին իրականացվել Երևան քաղաքի տարածքում շահագործվող թվով 23 ԱԳԼՃԿ-ներում, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել էին կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց՝ պարզելու արդյոք թերությունները վերացված են, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ՝ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ: Դրանք են՝

«ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ, Դավիթաշեն 3-րդ թաղ, 19/2

«Արտ Թամ» ԱԳԼՃԿ, Արտաշատի խճ. 103/2

«Լիլ Սթար» ԱԳԼՃԿ, Նորագավիթ 1-ին փ.

«Մուլտի գազ» ԱԳԼՃԿ, Գյուրջյան փողոցին հարող տարածք

«Կելլի և Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Շիրազի փող. 43

«Ռոբե»լ ԱԱԿ ԱԳԼՃԿ, Լուկաշինի խճ. 5

«Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Տիչինայի 140

«Պոդո առաջին» ԱԳԼՃԿ, Արին Բերդի 2-րդ նրբ.7/2

«Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ

«Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ, Սասնա Ծռեր 1/5

«Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ, Գրիբոյեդով 48

«Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Սասունցի Դավիթ փող. 87

Շահագործումն դադարեցնելուց հետո նշված ԱԳԼՃԿ-ներից մի քանիսն արդեն իսկ իրականացրել են որոշակի աշխատանքներ հակահրդեհային թերությունները վերացնելու ուղղությամբ:

Լրահոս
0