Պատերազմի դեպքում Հայաստանը հզոր տանկային անձնակազմեր ոտքի կհանի. փոխգնդապետ Ֆերոյան

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցТанк армянской команды на "Танковом биатлоне 2018"
Танк армянской команды на Танковом биатлоне 2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի թիմին երկրպագում են ոչ միայն տեղացի հայերը, այլև՝ բոլորը, քանի որ հետաքրքիր է, թե ինչպես կարող են ժամկետային ծառայողները համաշխարհային մակարդակում մրցել շատ ուժեղ և պրոֆեսիոնալ թիմերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի  – Sputnik. «Տանկային բիաթլոն-2018» IV միջազգային բանակային խաղերին Հայաստանի թիմի ներկայացուցիչը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոսել է անձնակազմի յուրահատուկ կազմի ու այդ մրցումներին մասնակցելու օգտի մասին։

© Sputnik / Антон Курилкин Փոխգնդապետ Արմեն Ֆերոյանը
Армен Фероян  - Sputnik Արմենիա
Փոխգնդապետ Արմեն Ֆերոյանը

Փոխգնդապետ Արմեն Ֆերոյանը, որը նախկինում հայկական թիմի մարզիչն էր, այս տարի  օպերատիվ ու կազմակերպչական հարցերի պատասխանատուն էր։

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՀայ զինվորականները շատ լավ ելույթ ունեցան
Танк армянской команды на Танковом биатлоне 2018 - Sputnik Արմենիա
Հայ զինվորականները շատ լավ ելույթ ունեցան

Նրա խոսքով`անհատական մրցումներում հայ զինվորականները շատ լավ ելույթ ունեցան` խփելով 15 թիրախներից 14–ը։

«Եթե հաշվի առնենք, որ մեր թիմի կազմում ժամկետային ծառայողներն էին, ապա մենք հիանալի ելույթ ունեցանք։ Չէ որ մեզ մոտ ամեն տարի նոր տղաներ են», – ասաց փոխգնդապետը։

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՀայ զինվորականները շատ լավ ելույթ ունեցան
Танкисты армянской команды на Танковом биатлоне 2018 - Sputnik Արմենիա
Հայ զինվորականները շատ լավ ելույթ ունեցան

Նա ընդգծեց, որ մրցումներին մասնակցող տղաները մեծ ու արժեքավոր փորձ են ձեռք բերում, որը հետագայում բերում է իրենց ստորաբաժանումների մակարդակի բարձրացմանը։

«Այսինքն` նրանք պրոֆեսիոնալ են դառնում, հետո տարածում են իրենց պրոֆեսիոնալիզմը, իրենց փորձը զորքերում, ու հետագայում, եթե, Աստված չանի, պետք գա, մենք արդեն 8 պրոֆեսիոնալ անձնակազմ ունենք», – ասաց Ֆերոյանը»։

Նա նաև նշեց, որ տեղացի հայերը նախօրոք իմանում են մեր թիմի մրցումային օրերն ու գալիս են երկրպագելու։ Փոխգնդապետի խոսքով` դա ասես ֆուտբոլ լինի. այդպիսի աջակցության շնորհիվ մեր տղաները զգում են իրենց ինչպես տանը, իսկ այդ զգացողությունն ինչպես հայտնի է օգնում է հաղթել։

© Sputnik / Антон КурилкинՏեղացի հայերը նախօրոք իմացել էին մեր թիմի մրցումային օրերն ու եկել էին երկրպագելու
Болельщики армянской команды на Танковом биатлоне 2018 - Sputnik Արմենիա
Տեղացի հայերը նախօրոք իմացել էին մեր թիմի մրցումային օրերն ու եկել էին երկրպագելու

«Սակայն մեզ  երկրպագում են ոչ միայն հայերը, նաև ռուսներն ու բոլոր այն մարդիկ, որոնց հետաքրքիր է` ինչպես կարող են ժամկետային ծառայողները հասնեն համաշխարհային մակարդակ ու մրցել շատ ուժեղ ու պրոֆեսիոնալ թիմերի հետ։ Այդ հետաքրքրությունը շատ վառ է», – ասաց Ֆերոյանն ու ավելացրեց, որ հայկական թիմի տղաները բանակում կեսից մինչև  մեկուկես տարի ծառայած տղաներ են ու նրանք պատրաստվել են բիաթլոնին առավելագույնը 2,5 ամիս։

Լրահոս
0